Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Կարմեն Էլեկտրան դարձել է համասեռամոլների համար թողարկվող Loverboy ամսագրի նոր ֆոտոշարքի մոդել: Նկարահանումներն անցկացվել են ներքնազգեստի ապրանքանիշերից մեկի գովազդի շրջանակներում, հայտնում է korrespondent.net-ը: Լուսանկարներում Էլեկտրան կեցվածք է ընդունել անկեղծ հագուստներով 2 տղամարդու ընկերակցությամբ:
Ամսագրում թողարկվել է նաև նրա հետ հարցազրույցը, որում նա մեկնաբանել է իր անձնական կյանքի հետ կապված շշուկները և կանանց խորհուրդներ է տվել, թե ինչպես միշտ գրավիչ լինել:
«Առաջին հերթին՝ ես խորհուրդ կտայի ինքնավստահ լինել, որովհետև դա դեպի ձեզ է գրավում այլոց ուշադրությունը, լրացուցիչ էներգիա է տալիս: Վստահությունը տալիս է աչքերի այն կրակը, որն այդքան անհրաժեշտ է կնոջը»,- ասել է Էլեկտրան:










































