Sunday, 12 07 2026
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով

Ցավոք, այս անգամ էլ միջազգային կառույցներին դիմելը դրական արդյունք չտվեց. ԼՂՀ Օմբուդսմեն

Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի և դրան հետևած ադրբեջանական կողմի դրսևորած վարքի վերաբերյալ, ինչպես նաև ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարության մասին «Արցախպրես»-ը բացառիկ հարցազրույց է ունեցել ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ:

-Պրն Հայրապետյան, խախտելով միջազգային հումանիտար բոլոր նորմերը և անտեսելով միջազգային կազմակերպությունների հորդորները, պաշտոնական Բաքուն ամեն կերպ խոչնդոտում էր նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրին հայկական կողմին մոտենալուն: Ինչպիսի՞նն է Օմբուդսմենի արձագանքը, իրավական առումով ինչպե՞ս եք որակում նման իրավիճակը:

– Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերն օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում էր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլեւ ոտնահարում տարրական բարոյականության ու խղճի սկզբունքները, ինչն խիստ դատապարտման արժանի է ողջ քաղաքակիրթ հասարակության կողմից: Նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու համար ԼՂՀ և ՀՀ իշխանությունները դիմել են ԵԱՀԿ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, իսկ ՀՀ Օմբուդսմանը` Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Ցավոք, այս անգամ էլ միջազգային կառույցներին դիմելը դրական արդյունք չտվեց և խնդիրը լուծվեց միայն ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության գործողությունների շնորհիվ:

– Պրն Հայրապետյան, ադրբեջանական կողմի մեկ այլ սադրիչ գործողության արդյունքում այս օրերին Ստեփանակերտում ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննվում է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի քրեական գործը: Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը, բնականաբար, ազգություն չի ճանաչում, ավելին, դեմ է ազգային թշնամանքին: Հետևաբար հետաքրքիր է` ինչքանո՞վ եք հետևում այդ դատավարությանը: Արդյո՞ք մարդու իրավունքների պաշտպանն անելիք ունի այնտեղ:

-«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին, սակայն, Ձեր կողմից նշված դատավարության հենց սկզբից մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մեկ աշխատակից մշտապես ներկա է գտնվում դատական նիստերին:

Այն հիմնականում երկու նպատակ է հետապնդում: Չնայած Պաշտպանն իրավասություն չունի միջամտել դատական վարույթին՝ այնդուհանդերձ, որևէ օրենք չի արգելում նրան դիտարկել այս կամ այն դատավարությունը և գնահատել, թե որքանով են պահպանվում ամբաստանյալների, տուժողների, դատավարության այլ մասնակիցների իրավունքները, և նշված դատավարությունը նույնպես բացառություն չէ: Երկրորդ խնդիրը երկրի դատարանների գործունեության վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելն է:

Ակնհայտ խախտումներ հայտնաբերելու դեպքում Պաշտպանը, նպատակ ունենալով իր իրավասությունների շրջանակում աջակցել դատարանների արդյունավետ գործունեությանն ու արդարադատության որակի բարձրացմանը, իր գնահատականներն արտահայտում է տարեկան և արտահերթ զեկույցներում:

– Հատկանշական է, որ անկախ Արցախի պատմության մեջ առաջին անգամ դատում են Ադրբեջանի քաղաքացիների: Հետաքրքիր է` ձեր կողմից անցկացվող մոնիթորինգի համաձայն` ինչքանո՞վ են պաշտպանված ամբաստանյալների իրավունքները, որոնք սահմանված են ԼՂՀ օրենսդրությամբ և միջազգային իրավունքով:

– Դիտարկումները ցույց են տալիս, որ դատավարությունն ընթանում է ԼՂՀ օրենսդրությանն ու միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Ամբաստանյալների բոլոր իրավունքները պահպանվում են. նրանք ունեն փաստաբաններ, թարգմանիչ, ազատորեն հանդես են գալիս հայտարարություններով ու տարբեր միջնորդություններով, որոնք դատարանի կողմից քննարկվում և ընթացք են ստանում, օգտվում են ամբաստանյալի կարգավիճակից բխող այլ իրավունքներից եւս:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում