Ռուսական անձնագիր ստացած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն չի ներկայացել դատարան՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու գործով, քանի որ Չեռնոգորիայում բանակցություններ էր վարում պրոդյուսերների հետ՝ նախկին ԱՄՀ ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի մասին ֆիլմում դեր ստանալու մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դերասանի փաստաբան Էրիկ դե Կոմոնին:
Դեպարդիեն անտեսեց դատավարությունը՝ դրանով հադերձ զրկվելով դատական գործընթացի պարզեցված տարբերակից:










































