Ոչ իշխանական եռյակը՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն», քննարկում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը միասնական տեսակետ հայտնելու հարցը: Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ս. Սարգսյանը, անդրադառնալով քառյակի՝ իշխանություններին ուղղված 12 կետից բաղկացած պահանջներին, ասել էր, թե ինքը կառավարությանն առաջարկել է «նորից անդրադառնալ այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկել այդ փաստաթուղթը և նշել կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»:
Եռյակի ներկայացուցիչներն այսօր Ազգային ժողովում չէին ցանկանում առանձին-առանձին մեկնաբանել Ս. Սարգսյանի այս հայտարարությունը: Նրանք քննարկում են համատեղ հայտարարությամբ հանդես գալու հարցը:








































