Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ԲՀԿ-ի ֆանտաստիկ ծրագիրը

ԲՀԿ-ի գլխավորած ժողովրդական շարժումը Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ կառույցներ է ունենալու նաև Սփյուռքում: Սա ըստ էության կարելի է համարել այս շարժման դեսպանատներ Սփյուռքում: Սակայն հետաքրքրականը սրա նպատակն է, այսինքն՝ թե Սփյուռքում ինչով են զբաղվելու ԲՀԿ կառույցները:

Բնականաբար, նախ հստակեցման կարիք ունի այն, թե ինչ Սփյուռքի մասին է խոսքը, այսինքն՝ Սփյուռքի ինչ շրջանակների հետ պետք է աշխատի ԲՀԿ-ն: Ամենայն հավանականությամբ, խոսքը Հայաստանի արտագաղթած շրջանակների մասին է, քանի որ մյուս շրջանակներում գործում են հայկական ավանդական կուսակցությունները, և ԲՀԿ-ն այս շրջանակներում գործունեություն ծավալելու համար պետք է մրցակցության մեջ մտնի ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի կամ ՍԴՀԿ-ի հետ, որովհետև, այսպես ասած, ավանդական սփյուռքյան շրջանակները գերազանցապես ներգրավված են այս ավանդական կուսակցությունների շրջանակներում:

Մյուս կողմից, սակայն, ինչպես հայտնում են սփյուռքին քաջածանոթ գործիչները՝ ավանդական սփյուռքյան շրջանակներում, այնուամենայնիվ, մեծ անվստահություն կա այս ավանդական կուսակցությունների գործունեության հանդեպ, և չի բացառվում, որ ԲՀԿ-ն մտադիր է օգտվել այս հանգամանքից և սփյուռքահայությանն առաջարկել, այսպես ասած, այլընտրանքներ:

Այս ամենով հանդերձ՝ կասկած չկա, որ ԲՀԿ-ի սփյուռքյան հիմնական թիրախը լինելու են Հայաստանից հեռացածները, մասնավորաբար՝ նրանք, որոնք Հայաստանի քաղաքացիություն ունեն և հետևաբար ունեն քվեարկության իրավունք: Այստեղ գործ ունենք շատ նուրբ խնդրի հետ: Ըստ տարբեր հաշվարկների՝ Հայաստանից վերջին տարիներին հեռացել է մոտ մեկ միլիոն մարդ: Հայաստանյան ընտրություններում շատ է շրջանառվում 500 հազար թիվը, որն ըստ տարբեր գնահատականների՝ այսպես ասած, օդից ձայների քանակն է, երբ այդքան մարդ չկա, սակայն իշխանությունները այս մարդկանց անունից քվեարկություն են կազմակերպում և 500 հազար ձայներ ապահովում իրենց:

Ասել է թե՝ արտագաղթած, սակայն Հայաստանի քաղաքացիությունից և հայաստանյան գրանցումից դուրս չեկած քաղաքացիների հաշվին Հայաստանի իշխանական համակարգը ըստ էության վերարտադրվում է, ինչին անկասկած ոչ ոք ավելի քաջատեղյակ լինել չի կարող, քան այս վերարտադրությունների գործընթացի բազմակի մասնակից ԲՀԿ-ն:

Ներկայումս քանի որ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի կորպորատիվ շահերը տարբեր են, և ԲՀԿ-ն ցանկանում է վերջապես ստանալ մեծամասնությունը, կուսակցությունը ձգտում է ՀՀԿ-ին այս մի քանի հարյուր հազար օդից ձայների ռեսուրսից զրկելու քայլեր ձեռնարկել: ԲՀԿ-ի մոտ կստացվի, թե ոչ՝ ցույց կտան ընտրությունների արդյունքները, սակայն ԲՀԿ-ն իհարկե այս անգամ էլ կփորձի՝ ինչպես 2007 կամ 2012 թվականներին:

Սփյուռքյան կառույցները այս անգամ նոր գործիք են այդ փորձում, և «Բարգավաճ Հայաստանի» սփյուռքյան կառույցների գլխավոր խնդիրը, ըստ ամենայնի, լինելու է այս ձայները հավաքելը, համակարգելը, այսպես ասած՝ ի մի բերելը, որից հետո հավանաբար կմշակվեն տարբերակներն ու հնարավորությունները, թե ինչպես է հնարավոր կանխել այդ քաղաքացիների անունից քվեարկությունները ՀՀԿ-ի օգտին:

ԲՀԿ-ն սկզբի համար երևի թե փորձում է կատարել առաջին քայլը՝ նա հավաքագրել է այդ՝ ըստ էության փոշիացված, հիմնականում Ռուսաստանով մեկ ցրված ռեսուրսը: Նոր դրանից հետո միայն, հստակ պատկերացնելով ռեսուրսի սահմանները, «Բարգավաճ Հայաստանը» երևի թե ձեռնամուխ կլինի այդ ռեսուրսը ՀՀԿ-ին մատուցվող անուղղակի, ակամա ծառայությունից հանելու մեխանիզմին:

Մի փոքր անիրատեսական է թվում, իհարկե, այն, որ ԲՀԿ-ն կարող է մի քանի հարյուր հազար մարդ ընտրությունների ժամանակ տեղափոխել Հայաստան, որպեսզի նրանց փոխարեն չքվեարկեն: Սակայն իսկապես ցնցող կլինի, եթե երթուղայիններով, տաքսիներով և ավտոբուսներով ընտրությունների տանելու երևույթը հարստանա նաև ինքնաթիռներով ընտրությունների տանելու իրողությամբ: Սա արդեն ոչ միայն մեկ քայլ առաջ կլինի՝ ինչպես սովորաբար, այլ մի քանի հազար կիլոմետր առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում