Անդրեա Կազիրագին՝ Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի ավագ որդին, և նրա կինը՝ Տատյանա Սանտո-Դոմինգոն, սպասում են իրենց երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն: Այս մասին հայտնում է Hello Magazine-ը՝ հղում անելով միապետական ընտանիքի մամլո ծառայությանը:
Զույգը, որն ամուսնացել է 2014 թվականին 7 տարվա հարաբերություններից հետո, արդեն 1.5 տարեկան որդի ունի: Նրա անունն է Սաչա: Ավելի վաղ զույգը մեծ ընտանիք դառնալու ցանկություն էր հայտնել:
Քանի որ 30-ամյա Անդրեան Մոնակոյում գահի ժառանգման գծում երկրորդն է, նրա երեխաները կզբաղեցնեն երրորդ և չորրորդ տեղերը գահի հավակնորդների հերթում: Եթե ներկայիս միապետ՝ 56-ամյա Ալբեր II-ը արական սեռի ժառանգ չթողնի, գահը կանցնի Անդրեային:
Ալբեր II-ի կինը՝ արքայադուստր Շարլինը, այժմ հղի է:









































