Monday, 06 05 2024
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել

Արդարադատության նախարարը պարզաբանում է՝ ինտեգրման նախարարության ստեղծման նպատակը

Հայաստանի ինտեգրացիոն պրոցեսները ԵՏՄ-ի և այլ ֆորմատներով ամենևին չեն ենթադրում որ մեր պետական համակարգը պետք է համապատասխանեցնենք անդամ որևէ երկրի ստրուկտուրային: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ հավելելով, որ պարզապես ԵՏՄ անդամակցությամբ որոշակի չափանիշներով որոշակի պարտավորություններ ենք վերցնում մեզ վրա:

Նախարարը տեղեկացրեց, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ են կատարվել, ըստ որի ՀՀ կառավարության կառուցվածքից հանել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախպարարությունը և միացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Բացի այդ, առաջարկվում է կառավարության կազմում ստեղծել նոր նախարարություն, որը կանվանվի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
«Այս օրենքի ընդունմամբ բյուջետային նոր ծախսեր չեն առաջանում»,-ասաց նախարարը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ հիմնավորումներում գրված է «հանել» բառը, բայց իրականում երկու նախարարություն միավորվել են: Այս դիտարկմանը Հովհաննես Մանուկյանը համաձայնեց:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոր նախարարության ստեղծման մասին հարց ուղղեց՝ ինչո՞ւ հենց հիմա անհրաժեշտություն առաջացավ ստեղծել ինտեգրման նախարարություն: «Այս նախարարությունը չի անվանված ԵՏՄ գծով ինտեգրացիոն նախարարություն, որովհետև մեր երկիրը ինտեգրացիոն այլ գործընթացներում նույնպես կարող է ներգրավված լինել և մասնավորապես ԵՄ-ի հետ մեր նոր հարաբաերությունների նոր ֆորմատների առումով»,-ընդգծեց նախարարը:

Զարւհի Փոստանջյանի հարցին, թե ո՞ր ժամանակահատվածում պետք է այս նոր նախարարությունը սպասարկի, Մանուկյանը պատասխանեց. «Ինտեգրացիոն պրոցեսները անընդհատ պրոցեսներ են, կյանքը դինամիկ զարգանում է: Կարծում եմ, այս նախարարությունը միշտ աշխատանք կունենա»: Այս պահին մենք գտնում ենք, որ հատկապես ԵՏՄ ինտեգրացիոն պրոցեսների շրջանակներում, ինչը ահռելի ծավալի աշխատանք է, մենք այնուամենայնիվ, մեկ մասնագիտացված ոլորտային նախարարություն պետք է ունենանք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում