Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Ամեն ինչ պատրաստ է իշխանափոխության համար

Հայաստանում ամեն ինչ պատրաստ է իշխանափոխության համար, և իրավիճակը, ըստ էության, երբեք նման նախադրյալներ չի ունեցել, որքան այսօր: Եվ այս ամենը հայտնվել է մեկ մարդու ձեռքում, ու այդ մեկ մարդը Գագիկ Ծառուկյանն է: Ինչ է պետք իշխանափոխության համար: Նախ թվարկենք բացասական անհրաժեշտները՝ պետք է, որ իշխանությունը չունենա հասարակության աջակցությունը, պետք է, որ իշխանությունները լեգիտիմ չլինեն, պետք է, որ երկրում չգործի արդարադատությունը, պետք է, որ երկրում լինի սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակ, հասարակության անվստահություն ամեն ինչի հանդեպ, իշխանությունները կայացնեն ոչ պոպուլյար որոշումներ: Բացասական անհրաժեշտ հանգամանքների մասով Հայաստանում իրավիճակը գրեթե կատարյալ է իշխանափոխության համար: Հիմա թվարկենք այսպես ասած՝ դրականները: Պետք է, որ լինի համախմբված քաղաքական ուժերի միավորում: Կա, համենայն դեպս ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ աննախադեպ համախմբում է: Պետք է, որ համախմբումը ունենա նյութական ապահովվածություն և հասարակական աջակցություն: Կա և ակնհայտ է, ըստ որում՝ այս երկուսը պատճառահետևանքային կապով կապված են այս դեպքում՝ շատ նյութական ապահովվածությունը բերում է նաև շատ հասարակություն:

Կա խարիզմատիկ առաջնորդ՝ հենց Գագիկ Ծառուկյանը, որը լիովին համապատասխանում է հասարակական առկա իրավիճակում հսկայական սեգմենտի մենթալությանն ու պատկերացումներին: Զուգահեռ սրան, Ծառուկյանն ունի այլ, ավելի թույլ, սակայն նկատվող խարիզմայով առաջնորդների աջակցությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Ստեփան Դեմիրճյան: Նա ունի նաև ներիշխանական համակարգի համար խարիզմատիկ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը: Մյուս հանգամանքը, որ պետք է՝ աջակցություն իշխանական համակարգի ներսից: Այստեղ կա անփոխարինելի խնամի Հովիկ Աբրահամյանը՝ վարչապետի պաշտոնով:Եվ կա անփոխարինելի ընկեր՝ նախագահի պաշտոնով, Բելառուսի նախագահի:

Գագիկ Ծառուկյանը Եվրասիական միությունում ունի այնպիսի աջակից, ինչպիսին Բատկան է՝ Լուկաշենկոն, որի առաջ նույնիսկ Պուտինն է տեղի տալիս, և տալիս նրա պահանջած միլիարդները: Նմանօրինակ նախադրյալների ամբողջություն Հայաստանում չի եղել երբեք, Հայաստանում որեւէ գործչի ձեռքում չեն եղել նմանօրինակ ռեսուրսներ, նման աջակցություն: Երբ այս բոլոր գործոններն ու նախադրյալները հավաքվում են մեկտեղ, ապա թվում է, որ իշխանափոխությունն այլևս ինքն իրեն պետք է տեղի ունենա: Նման ռեսուրսային կուտակումի, ծաղկաբույլի պայմաններում իշխանափոխություն կարելի է անել երևի թե նույնիսկ բարեկեցիկ երկրներում, բարգավաճ երկրներում: Սակայն Հայաստանում ոչ միայն ինքն իրեն տեղի չի ունենում, այլև, չգիտես ինչու, կազմվում է ճանապարհային քարտեզ, իշխանափոխությունը կարծեք թե դիտավորյալ ձգձգելու համար: Սա էլ անուղղակի հակասության մեջ է մտնում հարթակի ելույթների հետ, որոնք ողղակի աղաղակում են Հայաստանի կործանման մասին: Ինչպե՞ս կարող է ուժը հայտարարել Հայաստանի կործանման, աղետալի վիճակի մասին և, միևնույն ժամանակ ունենալով իշխանափոխության գրեթե լիակատար անհրաժեշտ գործիքակազմ, օր առաջ չիրականացնել այդ իշխանափոխությունը:

Բացատրել դա նրանով, որ Հայաստանին ցնցումներ, մայդաններ և այլն պետք չէ, անհիմն է թվում, որովհետև եթե կա աննախադեպ համախմբում, ապա էլ ո՞վ պետք է ցնցում անի, ինչպե՞ս կարող է հսկայական մեծամասնությունը համախմբվածության դեպքում ցնցումներից վախենա: Կնշանակի, հետևությունն այն է, որ կամ իրականում չկա համախմբվածությունը, կամ չկա իշխանափոխության ցանկություն՝ առնվազն այսօր: Կամ ցանկությունը կա, սակայն իրականում իշխանափոխության նախընտրելի մեխանիզմը հասարակական աջակցությունը չէ, այլ այդ աջակցությունը գործիք է՝ պահանջված մեխանիզմին հասնելու համար:

Այսինքն՝ Հայաստանում իշխանափոխության համար նախադրյալներն իրականում այսբերգ են, որոնց անտեսանելի, այսինքն՝ ջրի տակ գտնվող մասն ավելի մեծ է, քան այն, ինչ երևում է ջրի երեսին: Եվ որպես կանոն, ճակատագրական նշանակություն ունենում են հենց ջրի տակ գտնվող մասերը, որոնք, սակայն, հասարակության աչքից ու ականջից հեռու են, այսինքն՝ հասարակությանը հաշվետու չեն, և նման դեպքերում իշխանափոխության գործընթացը հասարակության համար, ըստ էության, վերածվում է մութ սենյակում սև կատվի որոնումների:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում