Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հետ է կանչել համացանցի վրա հարկ սահմանելու վերաբերյալ օրինագիծը: Այն խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել իշխող Քաղաքացիական միության կողմից և բազմահազարանոց բողոքի ակցիաների ու անկարգությունների պատճառ դարձել: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
Հարկը չի կարող սահմանվել ներկա տեսքով՝ ասել է վարչապետը:
Կուսակցությունն առաջարկել էր սահմանել հարկ՝ ներբեռնված յուրաքանչյուր 1 գբ տեղեկատվության դիմաց 0.5 եվրո:









































