Wednesday, 15 07 2026
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Ինչպես հագնվել պաշտոնական ընդունելությունների ժամանակ (լուսանկարներ)

Եկել է կորպորատիվների, երեկույթների, ընդունելությունների, պարահանդեսների շրջանը: Այսպիսի իրադարձություններին պատրաստվելիս պետք է գրագիտորեն և ուշադրությամբ կոստյումներ և աքսեսուարներ ընտրել:

style.rbc.ru-ն տղամարդկանց մի քանի խորհուրդ է առաջարկում:

 

Նայե՛ք հրավիրատոմսին

Եթե դուք գնալու եք պաշտոնական ընդունելության և հրավիրատոմսում գրված է black tie (սև փողկապ), պետք է սմոքինգ հագնեք, եթե white tie (սպիտակ փողկապ)՝ ֆրակ: Եթե ոչինչ նշված չէ, գնացե՛ք երեկոյան կոստյումով: Այն պետք է լինի խիստ ու նրբագեղ՝ մուգ գույնի պիջակ՝ սպիտակ վերնաշապիկի և մուգ գույնի (բայց ոչ սև) փողկապի համադրությամբ:

 

Սմոքինգ

Սովորաբար սմոքինգն ունենում է մետաքսով առանձնացված սուր թեզանիքներ:  Գույնը՝ սև կամ խիտ մուգ կապույտ:

Սպիտակ սմոքինգն ընտրում են բաց երկնքի տակ և հանգստավայրերում երեկոյան միջոցառումների համար: Գույնը՝ մաքուր սպիտակ կամ մոխրագույն:

 

Տաբատ

Տաբատը՝ սև կամ մուգ կապույտ գույնի: Եզրակարերը զարդարված են փայլուն մետաքսե գծով:  Տաբատի երկարությունն ամենակարևորն է. ավելորդ կես սմ՝ և համբավը փչացավ, երկու սմ կարճ, քան պետք է, և դուք ծիծաղի առարկա եք: իդեալական երկարության գաղտնիքը պարզ է. Տաբատը պետք է կոշիկը դիմացից ծածկի 2.5 սմ, հետևից՝ հասնի կրունկի կեսին: Սպիտակ սմոքինգի հետ հագնելու տաբատը ևս պետք է լինի սև կամ մուգ կապույտ, բայց երբեք ոչ սպիտակ:

 

Վերնաշապիկ
Սմոքինգը ենթադրում է ֆրանսիական թեզանիքներով (մանժետներով) սպիտակ վերնաշապիկ:

 

Թիթեռնիկի ազդեցությունը

Եթե հրավիրատոմսում նշված է black tie, թիթեռնիկն իսկապես պետք է սև լինի: Սպիտակ փողկապն այս դեպքում բացառվում է, այն պետք է ձեռք բերել ֆրակի համար:

 

Թաշկինակներ

Գունավոր թաշկինակը շատ ազդեցիկ է սև սմոքինգի համադրությամբ: Օրինակ՝ կարմիր մետաքսից թաշկինակը սև պիջակի ֆոնին հրաշալի է դիտվում: Սովորական սպիտակ թաշկինակը ևս շատ հետաքրքիր կլինի:

 

 

 

Լայնագոտի

Լայնագոտին փակում է հատվածը, որտեղ վերնաշապիկը մտնում է տաբատի մեջ: Այն սմոքինգ հագած տղամարդուն տալիս է ավելի ձիգ, էլեգանտ տեսք: Եթե այն կապված է այնպես, որ ծալքեր առաջանան, ապա ամեն ինչ ճիշտ է:

 

Ճարմանդներ

Քանի որ երեկոյան վերնաշապիկը ֆրանսիական թեզանիքներ ունի, ճարմանդները դառնում են կերպարի էկան բաղադրիչ: Ճարմանդի գույնն ու ձևը պետք է ընտրել ոչ միայն՝ ըստ տրամադրության, այլև հաշվի առնելով թաշկինակի ու, իհարկե, վերնաշապիկի երանգը:

 

Կոշիկներ

Նախընտրե՛ք լաքապատ կոշիկներ՝ սրանք պատմականորեն ճիշտ ուղեկցորդ են սմոքինգի և երեկոյան հագուստի համար:

 

Գուլպաներ

Սմոքինգի հետ ճիշտ կլինի հագնել մինչև ծնկները հասնող սև գուլպաներ: Դրանք կարող են լինել բրդյա կամ մետաքսե, ամեն բան կախված է սմոքինգի կտորի խտությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում