Բրիտանական Նոթինգհեմում ծրագրվում է 2,5 մլն ֆունտ ստերլինգով տեսախաղերի «ազգային պատկերասրահ» բացել, գրում է The Guardian-ը: Ցուցադրության համալիրն անվանվել է National Videogame Arcade (NVA): Նշվում է, որ դա կլինի գեյմերությանը նվիրված աշխարհում առաջին մշակութային կենտրոնը: Դրա խնդիրը կլինի տեսախաղերը որպես արվեստի տեսակ զարգացնելը՝ կինոյին, թատրոնին և պարերին հավասար:
Պատկերասրահը կզբաղեցնի 5 հարկ, դրա ընդհանուր մակերեսը կգերազանցի 3 հազ. ք. մետրը: National Videogame Arcade-ում հնարավոր կլինի տեսնել 12 հազ. նմուշով մշտական ցուցադրություն: Բացի դրանից՝ NVA-ում ծրագրվում է ժամանակավար ցուցահանդեսներ կազմակերպել:
Կենտրոնի բացումը տեղի կունենա 2015թ. մարտին:







































