Սպիտակ տան համակարգչային ցանցում նկատվել է կասկածելի կիբերակտիվություն, ձեռնարկվել են ցանցի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
«Վերջին սպառնալիքների պատճառով ստուգումների ընթացքում մենք ակտիվություն ենք հայտնաբերել նախագահի գործադիր գրասենյակի ցանցում, որն անհանգստություն է առաջացրել: Ցանկացած նման գործունեության մենք շատ լուրջ ենք վերաբերվում: Այս դեպքում մենք շտապ միջոցառումներ ենք ընդունել դրա գնահատման ու վերացման համար»,- հայտնել է Սպիտակ տան աղբյուրը:










































