Friday, 24 07 2026
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա

Ատկատների վերացման ճանապարհը ծրագրային բյուջետավորման ներդրումն է. փոխնախարար

Բյուջետային ծախսերում ատկանտների վերացումը կամ կրճատումը կարող է տեղի ունենալ ծրագրային բյուջետավորման ներդրումից հետո: Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2015-ի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին, թե ի՞նչ նոր քայլեր, մեխանիզմներ են ձեռնարկվել, որոնք կարող են ապացուցել, որ բյուջետային ծախսերը կլինեն նպատակային և հնարավորինս մինիմալիզացված՝ ատկատների զսպման առումով:

«Բյուջետային տեսակետից ատկատների վերացման ճանապարհը ծրագրային բյուջետավորման ներդրումն է: Այսինքն՝ երբ բյուջեն կլինի ամբողջապես ծրագրային, երբ կունենանք արդյունքների հիման վրա ծախսեր, ծրագրեր՝ իրենց որակական, քանակական, ժամկետային չափանիշներով, այդ ժամանակ ատկատների տեսակարար կշիռը կնվազի: Մենք այս ուղղությամբ աշխատանքներ տանում ենք, մենք ԱԺ-ում ենք քննարկումներ արել այս թեմայով»,-ասել է ֆինանսների փոխնախարարը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համար որքան գումար է նախատեսված եկող տարվա բյուջեում հարցին՝ Պավել Սաֆարյանը պատասխանեց. «Ստեղծվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողով, ընդգրկված է նաև հանրապետության նախագահը, աշխատանքները գրեթե ավարտված են, ծրագրերն ամփոփելուց հետո դրանք նոր կունենան ֆինանսավորում: Մենք այդ գումարները կհատկացնենք պահուստային ֆոնդից»:

Հարցին, թե արդյոք 2015-ին նոր դեսպանություններ բացվելո՞ւ են, և արդյոք 2015-ին միջոցներ կհատկացվե՞ն Իրաքում և Դանիայում մեր դեսպանությունների տարածքի վարձակալման համար, քանի որ բարեգործները հրաժարվել են ֆինանսավորել Դանիայի և Իրաքի դեսպանություններին, ֆինանսների փոխնախարարն արձագանքեց. «Ես չեմ այն մարդը, ով պետք է ասի: Ես անգամ չգիտեմ՝ ով էր ֆինանսավորում: Կարծում եմ՝ ԱԳՆ-ն ձեզ մանրամասն կներկայացնի պատճառները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում