Friday, 10 07 2026
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի

Ռուսաստանը ղարաբաղյան բոնուս է առաջարկում Ադրբեջանին

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ձեռնամուխ լինել խաղաղության մեծ պայմանագրի շուրջ աշխատանքին և սպասում է հայկական կողմի արձագանքներին: Մամեդյարովը շատ ուշագրավ հայտարարություն է արել, ասելով, որ արդեն կան մի շարք առաջարկներ երկկողմ աշխատանքային խմբեր ձևավորելու և փորձագիտական մակարդակով տարածքների վերադարձի, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգնման հարցերի շուրջ քննարկումներ ծավալելու համար: Ինչպիսի առաջարկների մասին է խոսում Մամեդյարովը՝ այնքան էլ պարզ չէ: Ովքեր են այդ առաջարկների հեղինակները՝ Մինսկի խմբի համանախագահնե՞րը, թե՞ Մինսկի խմբի առանձին որևէ անդամ: Ադրբեջանը վերջին շրջանում ինտենսիվ շփումների մեջ է ռուսական կողմի հետ:

Ռուսաստանն ու Ադրբեջանը մեծացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծավալները ևս մեկ միլիարդ դոլարով, ինչի արդյունքում 4 միլիարդ դոլարի համագործակցությունը կհասնի 5-ի: Միևնույն ժամանակ Ադրբեջանի համար Ռուսաստանը այսուհետ կպատրաստի սպայական կադրեր՝ Ադրբեջանի բանակում ծառայելու նպատակով: Այս ամենի ֆոնին Մամեդյարովի հայտարարությունները Փարիզի հանդիպումից առաջ իսկապես հետաքրքրական են: Շատերը կարծում են, որ Ռուսաստանը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո ձեռնամուխ է լինելու Ադրբեջանին ԵՏՄ բերելուն: Եվ այս կոնտեքստում չի բացառվում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին ուղղված առաջարկները հենց Ռուսաստանի «բոնուսներն» են՝ ավանսային բոնուսները Բաքվին, թե վերջինս պատրաստակամություն հայտնի մտնել Եվրասիական միություն կամ առնվազն ակտիվորեն և բաց կերպով ներգրավվել այս միությանն անդամակցության գործընթացին: Այս դեպքում Ռուսաստանը, հավանաբար, Ադրբեջանին խոստանում է հայաստանյան զիջումներ ղարաբաղյան ուղղությամբ, ինչպիսին կլինի հենց նման աշխատանքային խմբերի ստեղծումը: Եվ այս կոնտեքստում մեկ այլ ուշագրավ դետալ ևս:

Ադրբեջանի նախարարի հայտարարություններին մի քանի շաբաթ առաջ նախորդել էր ռուսաստանցի իշխանամերձ քաղաքագետներից մեկի հարցազրույցը Բաքվի լրատվամիջոցներից մեկին, որում նա արտահայտել էր մի միտք, որ տեղյակ է հայ, ռուս և ադրբեջանցի դիվանագետների խմբի աշխատանքից, որոնք քննարկում են հակամարտության կարգավորման դետալներ: Իհարկե, հետագայում Մարկովը մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում պարզաբանել էր, թե ինքն այլ կերպ է ասել, թե կարող են լինել նման քննարկումներ, և հարմար ժամանակ է դրա համար, այնուհանդերձ սրանով այս «մտքի» շարունակությունը Ադրբեջանի արտգործնախարարի խոսքում պակաս ուշագրավ չի դառնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում