Friday, 17 05 2024
Ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը
Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Մեծ հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
Լուկաշենկոն մերկացրեց Ալիեւին եւ ցույց տվեց նրա խոցելի կողմերը
Տեղումները կշարունակվեն
Սահմանազատման երաշխավորը Վաշինգտոնն ու Բրյուսելն են, բայց պետք է ինստիտուցիոնալ ձևակերպում տալ
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Ռուսները խորհրդային ռեժիմն էին փորձում վերականգնել. Հայաստանը դա կարողացավ կասեցնել
Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»
ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
Աներձագի «կրոնական» վոյաժները. «Հրապարակ»
Պուտինն ու Սի Ցզինպինն ինչ կառաջադրեն Էրդողանին
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»

Սևանա լիճ բացթողնված ձկները բնապահպանության նախարարությունում տարվա միակ բացթողումն էին

Բնապահպանական տարին ամփոփեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հանդես գալով տարեվերջյան ասուլիսով, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն անդրադարձավ բնապահապանական նախարարությանը հատկացված բյուջեին, Սևանա լճի հիմնախնդիրներին, «Արփի լիճ» ազգային պարկի կարողությունների զարգացմանը, Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործման ապահովմանը, բնապահպանական միջոցառումներին, կենսառեսուրսների պահպանության և կառավարման բնագավառին, հատուկ պահպանվող տարածքներին, մթնոլորտային օդի պահպանության բնագավառին, ընդերքի և հողերի պահպանության բնագավառին, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման բնագառին, բնապահպանական պետական փորձաքննության բնագավառին, տեսչական վերահսկողական աշխատանքներին, միջազգային համագործակցությանը և հասարակայնության հետ կապերի բնագավառին:

Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ 2012 թ. պետական բյուջեով նախարարությանը հատկացվել է 2088, 5 մլն դրամ: Այս տարի նախարարության կողմից իրականացված աշխատանքների հիմնական նպատակն է եղել ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակության ծրագրերով նախատեսված բնապահպանական ոլորտի գծով գերակա խնդիրների կատարման ապահովումը:

Տարվա ընթացքում մշակվել են երեք օրենքների նախագծեր, մշակվել են նաև ՀՀ կառավարության 34 որոշումների նախագծեր, որոնցից ընդունվել է 21-ը, իսկ 13-ը համապատասխան ընթացքի մեջ են, ինչպես նաև, ՀՀ վարչապետի որոշմամբ, վեց իրավական ակտեր են հաստատվել:

Խոսելով նախարարության ձեռքբերումներից և բացթողումներից՝ նախարարն ասաց, որ ձեռքբերում էր առաջին անգամ իրականացված թունաքիմիկատների լայնամասշտաբ ուսումնասիրությունը, ինչպես նաև «Արփի լիճ» ազգային պարկի բացումը, «Թռչկան»-ի ջրվեժի անձնագրավորումը, 24 բնության հուշարձանների անձնագրավորումը: Բացթողումը, նախարարի խոսքերով, եղել է միայն Սևանա լիճ ձկների բացթողումը:

Խոսելով Քաջարան գյուղի խնդրից՝ նախարարն ասաց, որ այս դեպքում բնապահպանության նախարարությունը շատ գործառույթներ չունի:

Բնապահպան ակտիվիստներին անդրադառնալով՝ Արամ Հարությունյանը նկատեց, որ բնապահպանական կառույցների, ակտիվիստների հետ մշտական համագործակցության մեջ են, լինում են դեպքեր, երբ անհարկի խնդիրն ուռճացվում է, սակայն նախարարությունն աշխատանքային ռեժիմի մեջ է: Իր հրաժարականի պահանջի խոսակցություններին նախարար Արամ Հարությունյանը կարծես նորմալ է վերաբերում. «Նման հարց բարձրացնելն իրենց իրավունքն է, ուղղակի ուզում եմ ասել, մեր նախարարությունում թիմ կա, գիտությունների դոկտորներ, լավ մասնագետներ, որոնք իրենց առջև դրված խնդիրները կարգավորելուն պատրաստ են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում