Tuesday, 14 07 2026
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան լիբիացիներին կոչ են անում արագ իշխանափոխություն իրականացնել

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նախօրեին դիմել են լիբիացիներին` կոչ անելով պատրաստվել նոր դարաշրջանի՝ առանց Մուամար Քադաֆիի: Նրանք նշել են, որ Քադաֆին անհապաղ պետք է հեռանա, նրա կողմնակիցներին կոչ են արել հրաժարվել Քադաֆիին աջակցելուց, քանի դեռ ուշ չէ, իսկ հակառակորդներին` միանալ իշխանափոխության գործընթացին:

Նրանք նաև նշել են, որ այսօր Լոնդոնում տեղի է ունենալու միջազգային հանրության ներկայացուցիչների կոնֆերանս (ի դեպ, Ռուսաստանից այստեղ ոչ ոք հրավիրված չէ), որտեղ քննարկվելու է Լիբիային ապագան ժողովրդի կողմից իշխանափոխություն իրականացնելուց հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Այս հայտարարությունից անմիջապես հետո Լիբիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալիդ Քայիմը հայտարարել է, որ Լոնդոնի կոնֆերանսի մասնակիցները պետք է զերծ մնան Լիբիայում քաղաքացիական պատերազմ հրահրելուց, նրանք պետք է լինեն խաղաղապահ, այլ ոչ թե պատերազմի սադրիչ: «Միայն Լիբիայի ժողովուրդն իրավունք ունի ընտրելու իր ապագան»,- ասել է փոխարտգործնախարարը:

Միաժամանակ միջազգային հանրությունը սկսում է եզրեր փնտրել և մշակել ձևաչափեր, որոնցով կարող է համագործակցել Լիբիայի ընդդիմության հետ: Նախօրեին Քաթարը պաշտոնապես հայտարարել էր, որ ճանաչում է Լիբիայի ընդդիմադիր կառավարությունը Բենղազիում:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդդիմադիրների պայքարը հեշտացնելու և լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու համար հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերաբերում Լիբիայի ապստամբներին, քանի որ վերջիններս Քադաֆիի կառավարության մաս չեն կազմում: Հետևաբար, նրանք կարող են առանց որևէ խոչընդոտների նավթ և նավթամթերք վաճառել` դրանով ստանալով պայքարի համար լրացուցիչ միջոցներ ներգրավելու հնարավորություն:

Քադաֆիի կառավարությունը, սակայն, հետ չի մնում քարոզչական պատերազմում: Երեկ Լիբիայի պետական հեռուստատեսությամբ ցուցադրել են Մուամար Քադաֆիի որդիներից մեկին` Խամիսին, որին անցած ուրբաթ որոշ լրատվամիջոցներ «ուղարկել էին այն աշխարհ»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ռեպորտաժում նաև կոչ է արվել շարունակել պայքարը օտարերկրյա նվաճողների դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում