Friday, 10 07 2026
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք

Թիմբուկթու քաղաքում իսլամիստ ծայրահեղականները ձեռնամուխ են եղել մուսուլմանական սրբավայրերի ոչնչացմանը

««Անսար ադ-դին» («կրոնի պաշտպաններ») արմատական խմբավորման իսլամականները, ովքեր սերտորեն համագործակցում են «Ալ Քաիդա» խմբավորման հետ իսլամական Մահրիբի երկրներում», այսօր Թիմբուկթու քաղաքում ձեռնամուխ են եղել մնացած մուսուլմանական սրբավայրերի ոչնչացմանը: Այս մասին հայտարարել է ծայրահեղականների ներկայացուցիչ Աբու Դարդարը:

«Թիմբուկթուում ոչ մի դամբարան չի մնա: Ալլահին նրանք դուր չեն գալիս: Մենք պատրաստվում ենք հողին հավասարեցնել բոլոր մնացած սրբավայրերը»,- հայտարարել է Դարդարը: Ականատեսների վկայությունների համաձայն՝ իսլամականներն «Ալլահը հզոր է» գոչյուններով ավերում են սրբերի գերեզմանները:

Թիմբուկթուն հիմնադրվել է ХI դարում Մարրոկոյից Արևմտյան Սուդան տանող ճանապարհին և մինչև ХХ դարը հանդիսացել է առևտրային կարևորագույն հանգույց և հյուսիս-արևմտյան Աֆրիկայի մշակութային կենտրոն: Այնտեղի 333 դամբարաններից 16-ը համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն:

Սա ծայրահեղականների կողմից վանդալիզմի դրսևորման առաջին դեպքը չէ: Գարնանը նրանք այրել են եկեղեցիներից մեկը և թալանել են 1973թ-ին հիմնադրված Ահմեդ Բաբի անվան արխիվային նյութերի հավաքագրման և ուսումնասիրության կենտրոնը: Մալիի մշակույթի նախարարության տվյալներով՝ կենտրոնի գրադարանում պահվում էր 60-100 հազար ձեռագիր մատյան: «Անսար ադ-դին» («կրոնի պաշտպաններ») արմատական խմբավորումն ամռանը 3 եկեղեցի է հողին հավասարեցրել` խոստանալով ժամանակի ընթացքում վերացնել բոլոր սրբավայրերը:

Հոկտեմբերին` Բամակոյում կայանալիք համաշխարհային համաժողովի նախօրեին, որը նվիրված էր Մալիի հյուսիսային հատված օտարերկրացի զինվորականներ ուղարկելուն` նպատակ ունենալով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, իսլամականները վերսկսեցին իրենց ապակառուցողական գործունեությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանության է արժանացրել բանաձևը` թույլատրելու 2013 թ-ի սեպտեմբերին 3,3 հազար մարդու տեղակայումը Մալիում` երկրի հյուսիսը ծայրահեղականներից ազատագրելու նպատակով: Գործողությունների իրականացումը մոտ 1 տարի կտևի: Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին կոչ է արել ֆինանսական և բարոյական աջակցություն ցուցաբերել առաքելությանը, որը կնպաստի Մալիի ռազմական կարողության և անվտանգության ուժերի վերականգնմանը:

Մալիում հակամարտությունը սկսվել է մարտի կեսերին, երբ Բամակոյում սկսվեց զինված ապստամբություն: Իրավիճակից օգտվեցին ծայրահեղականները և արագ իրենց ազդեցության տակ վերցրին երկրի հյուսիսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում