Monday, 03 06 2024
17:04
Գրոսին հայտնել է, որ Իրանն ավելացնում է մինչև 60 % հարստացված ուրանի պաշարները
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նման թեմա չկա. նախարարը՝ արցախցիների նկատմամբ ճնշումների ահազանգի մասին
16:56
Հնդկաստանում ընտրություններին մասնակցել է ռեկորդային թվով՝ 642 միլիոն ընտրող
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը
Սուրեն Պապիկյանն ու Մխիթար Հայրապետյանը հետևել են մարտավարամասնագիտական զորավարժությանը
Մեքենաներից կատարված գողությունները բացահայտվել են
16:50
Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել
Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն
Ալմաթիի սիմվոլիկան վանու՞մ ՝ Ալիեւին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ
Աղետի գոտու մայրուղիներն անցանելի են
Եթե հանրությունը ընդունելի համարի շարժումը, դա ժողովրդի կամքն է, որի հետ հաշվի կնստենք
Ջանջուղազյանը ներկայացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
Ներկայացվել են հեղեղից տուժած մարզերում բնակչության բուժսպասարկման պատկերը
Կամավորները 7 ժամ կանգնել էին, չգիտեին՝ ինչ անել. սուպերբյուրոկրատական պուտինյան Հայաստան է
Բայրամովն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Իրանում թեժ օրեր են սպասվում. եթե Ահմադինեժադի առաջադրումը հաստատվի, 4 թեկնածու պայքարի մեջ կմտնի
ՍԴՀԿ-ն կիսում է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգը և վարվող արտաքին քաղաքականությունը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին այլընտրանք է պատրաստում՝ Գազայի հատվածում կառավարելու համար
Աղջիկ լինելը և ծնվելը պետք է ձեռնտու լինի․ Ծովինար Վարդանյանը՝ գենդերային խզվածքի խորացման մասին
Հաշվետվության մեջ կուզեի տեսնել գենդերային զգայուն ցուցանիշներ, որոնք չկային. ՔՊ-ականը՝ նախարարին
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ամենակարևորը բնակարանաշինությունն է. Բագրատյանը` նախարարին
ԵՆԱԲ անդամակցումը ՀՀ-ի համար հնարավորություն է մասնակցելու տարածաշրջանային մեծ ներդրումային ծրագրերի
Սովետական իներցիա եմ տեսնում․ Թորոսյանը՝ օտարերկրացիներին աշխատանքի իրավունք տալու մասին
2050թ-ին կունենանք հազիվ 2,3 մլն մարդ, պետք է ներգաղթ, ուրիշ տարբերակ չկա. Արսեն Թորոսյան
Հայաստանն Ուրուգվայում նոր դեսպան ունի
ԵՄ-ն մտադիր է 10 միլիարդ եվրո ներդնել Կենտրոնական Ասիայում տրանսպորտային հաղորդակցության զարգացման գործում
Թուրք-իսրայելական օպերացիա ընդդեմ ադրբեջանա-իրանական կարգավորման
Մոսկվան զգուշացրել է Վաշինգտոնին

Արցախի կառավարությունը կսուբսիդավորի որոշ խմբերի տրանսպորտի ուղեվարձը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպել բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նա ամփոփ անդրադարձել է հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, ինչպես նաև վերջին տարիներին գրանցված ձեռքբերումներին և բացթողումներին: Ա. Հարությունյանը նշել է, որ չնայած ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում զգալի կորուստներ են եղել, բայց կառավարությանը հաջողվել է տնտեսության այլ ճյուղերի՝ մասնավորապես, շինարարության, արդյունաբերության, էներգետիկայի հաշվին տնտեսական աճ ապահովել, և տարին կեզրափակվի ՀՆԱ-ի պլանավորված 8-10 տոկոս աճով: Խոսելով գալիք տարվա պետական բյուջեի ծավալների և սոցիալական ուղղվածության մասին՝ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ պետբյուջեն նախատեսվելու է 86-87 մլրդ դրամի շրջանակներում, որից 59 մլրդը կուղղվի աշխատավարձերին, թոշակներին, նպաստներին և սոցիալական այլ ծրագրերի:

Անդրադառնալով տնտեսության մեջ ԱրՊՀ ունեցած դերին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է, որ բավարարված չէ բուհի շրջանավարտների մասնագիտական որակից: Նա մտահոգություն է հայտնել նաև հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, էներգետիկայի և գյուղատնտեսության նկատմամբ ուսանողների հետաքրքրության ոչ ցանկալի մակարդակից, որտեղ, չնայած բարձր աշխատավարձերին, բուհը դիմորդների պակաս ունի:

Այնուհետև, վարչապետի առաջարկությամբ, հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին ու դասախոսներին բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրների ու առաջարկների մասին:

Վարչապետը, պատասխանելով հարցին, թե կառավարությունը որքանով կարող է մեղմացնել Ստեփանակերտի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման սոցիալական հետևանքները, ընդգծել է, որ տարիներ առաջ այդ ոլորտը զգալի բարելավման է ենթարկվել կառավարության աջակցությամբ: «Որոշ ժամանակ անց խնդիրներ են ծագել ծախսերի սպասարկման հարցում, և «Արցախի ներդրումային հիմնադրամի» միջամտությամբ վերակառուցվել է ծառայություն մատուցող ընկերության վարկը: Երկար ժամանակ մեզ հաջողվել է հետաձգել սակագնի բարձրացումը մինչև աշխատավարձերի ու թոշակների նշանակալի աճը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ա. Հարությունյանի խոսքով՝ աշխատավարձային քաղաքականության մեջ իրագործված վերջին բարեփոխումներից հետո քաղաքապետարանը որոշել է թանկացնել հանրային տրանսպորտի սակագինը՝ 70-ից 100, որը, համաձայն անկախ ուսումնասիրությունների գնահատականների, անհրաժեշտ է համակարգի անխափան աշխատանքի կազմակերպման և դրա որակի բարձրացման համար: «Եթե խոսում ենք տրանսպորտի սակագնի սուբսիդավորման մասին, ապա այն պետք է իրագործվի ողջ հանրապետությունում: Փոխարենը նախատեսվում է հունվարի 1-ից սուբսիդավորել ուսանողների և սոցիալապես խոցելի մի շարք խմբերի ուղեվարձը՝ թե՛ Ստեփանակերտի, թե՛ շրջանային տրանսպորտից օգտվելու համար»,- ասել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկվում են մեխանիզմի կիրառման տարբերակները:

Այն հարցին, թե ինչպես է գործադիրը նախատեսում հիփոթեքային ծրագրի պայմանները երիտասարդության համար ավելի մատչելի դարձնել, Ա. Հարությունյանը պատասխանել է, որ կառավարությունում մշակվում է առավել մատչելի պայմաններով բնակարանների ձեռքբերման ծրագիր, և աշխատավարձերի ներկա մակարդակը առաջիկայում թույլ կտա այն հասանելի դարձնել առավել լայն խավերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում