Նիկիտա Ջիգուրդան շարունակում է գրավել համացանցը: Այն բանից հետո, երբ Կարմիր հրապարակում նրա պարը դիտեց ավելի քան 2 մլն մարդ, էպատաժային դերասանը խոստացել է կորեացի կատարող PSY-ի Gangnam Stylе երաժշտության հիման վրա ամբողջական տեսահոլովակ նկարահանել և դա չի հապաղել:
Youtube-ում 4-րոպեանոց տեսանյութ է հայտնվել: Երգի բառերը գրել է ինքը՝ Ջիգուրդայն, դրանում հիշատակելով իր սիրելի թեման՝ բազմացման օրգանը և հայտնելով, որ կարևորը ինքդ քեզ վրա ծիծաղել կարողանալն է, հայտնում է «Նովոլիտիկան»:
Նկարահանումներին մասնակցել են նրա որդին ու կինը՝ Մարինա Անիսինան, որը կորեացի գեղեցկուհիներին չի զիջել Gangnam Stylе-ով նույնիսկ չմուշկներով պարելիս: Դա եղել է բաղնիքում, Կարմիր հրապարակում, գոմում և նույնիսկ խոզանոցում:
Արտիստը փոխում է հագուստներն ու նույնիսկ թեթև մերկապար է ցուցադրում: Նիկիտան չի դադարում պարել ու բղավել. «Ես նորմաաաաաաաաաալ եմ: Ես սեքսուաաաաաաաաաաաաալ եմ»:
Տեսահոլովակի վերջում Նիկիտան նստած է խոտիանոցում, դիմացի ոտքերից բռնում է խոզերին ու ոգևորված շմրփացնում է սև-սպիտակ կովին, հայտնում է rosbalt.ru-ն:









































