ՄԱԿ-ի Աֆրիկյան միության առաքելության խաղաղապահը Սուդանում` Արևմտյան Դարֆուրում, կրակ է բացել իր զինակիցների վրա: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Առաքելության ներկայացուցիչը հաղորդել է, որ խաղաղապահը կրակել է իր երեք զինակիցների վրա, որից հետո ինքնասպան է եղել: Եվս մեկ մարդ վիրավորվել է:
Առաքելության ներկայացուցիչը չի հաղորդել, թե զոհվածները որ երկրի քաղաքացիներ են եղել:
Դարֆուրում պատերազմը շարունակվում է 2003թ.-ից: ՄԱԿ-ի գնահատմամբ` այս ընթացքում տարածաշրջանում զոհվել է ավելի քան 300 հազար մարդ, փախստական են դարձել 2.7 միլիոնը:










































