CNN հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ, ըստ հարցման արդյունքների, պետքարտուղարի պաշտոնում Քերիի նշանակումն ի նպաստ ԱՄՆ-ի կլինի, քանի որ նա հայտնի է և՛ ամբողջ աշխարհում, և՛ երկրի ներսում: Նրա մասին դրական կարծիքի են սենատորները, ինչն էլ կնպաստի Պալատի կողմից նրա հաստատմանը:
Ինչպես սպասվում է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կառաջադրի Ջոն Քերիի թեկնածությունը: Նա այս պաշտոնում կփոխարինի Հիլարի Քլինթոնին, ով հայտարարել էր պաշտոնից հեռանալու և իրավապաշտպան գործունեությամբ զբաղվելու իր մտադրության մասին:
Քերին այդ պաշտոնում կնշանակվի նույնիսկ կողմ ձայների մեծամասնության պարագայում: Նրա նշանակման հետ համաձայն է նաև հանրապետականների ֆրակցիան:







































