Հարավկորեական ռեփեր PSY-ը օգտվել է իր գերհաջողակ «Gangnam Style» հիթից ստացված եկամտից և Լոս Անջելեսում բնակարան է գնել: Նա Բևերլի Հիլզի մոտակայքում գտնվող «Blair House» հյուրանցի շենքում գտնվող բնակարանի համար 1,25 միլիոն դոլար է վճարել: Բնակարանի արժեքը, դատելով ամեն ինչից, ռեփերի համար այնքան էլ կարևոր չէ, քանի որ վերջին ամիսներին նա 7,9 միլիոն դոլար է վաստակել իր վարակիչ հիթի և պարի շնորհիվ: «Gangnam Style» երգի տեսահոլովակը «YouTube.com» կայքի ամբողջ պատմության մեջ ամենաշատ դիտված հոլովակն է, որը 991 միլիոն դիտում է հավաքել:







































