Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մոտ է Սիրիայի կառավարական ուժերի դեմ պայքարող «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ դաշինք ստեղծելուն: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Աղբյուրը «Ջեբհաթ ան-Նուսրա»-ում պարբերականին սոցցանցով հայտնել է, որ այդ խմբավորման տասնյակ անդամներ գնում են «Իսլամական պետություն»: Բացի դրանից՝ 2 ահաբեկչական կազմակերպությունների առաջնորդները «հանդիպումներ են անցկացնում ռազմական ծրագրման համար»՝ չնայած դաշինքի մասին համաձայնություն դեռ պաշտոնապես չկա: Որոշ տվյալներով, չնայած դրան՝ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի շատ ստորաբաժանումներ Սիրիայի հյուսիսում», ինչպես տեղեկացնում է թերթը, արդեն «հաշտվել են» «Իսլամական պետության» հետ:
The Guardian-ը նաև հայտնում է, որ «Ջեբհաթ ան- Նուսրան» հանգստյան օրերին խոստացել է վրեժ լուծել նախորդ շաբաթ խմբավորման տասնյակ կողմնակիցների մահվան բերած կոալիցիայի օդային հարվածների համար:
«Մենք տևական պատերազմի ենք մասնակցում,- The Guardian-ը մեջբերում է «Ջեբհաթ ան-Նուսրայի» «պաշտոնական ներկայացուցիչ» Աբու Ֆիրզ Ալ-Սուրիի խոսքը:- Այն կարող է տասնամյակներ տևել»:







































