Thursday, 16 05 2024
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել

Տաքսիստը քեֆից հետո Սուրբ Սարգսի գետնանցումում բոմժի հարվածներից «նոկաուտի» է ենթարկվել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվեց Արմեն Բաբախանյանի գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Բաբախանյանը Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու գետնանցումում վիճաբանության մեջ է մտել Արագածոտնի մարզի բնակիչ Ս. Վ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Բաբախանյանը բութ առարկայով հարվածել է տուժողի գլխին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:

Արմեն Բաբախանյանը կալանքի տակ է: Նա մեղադրվում է ՀՀ քերական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը ճշտեց ամբաստանյալի ինքնությունը: Վերջինս հայտնեց, թե հաշվառված է նարկոդիսպանսերում: Նախկինում մեկ անգամ դատված է: Միջնակարգ կրթություն ունի՝ իր կարծիքով, բայց ավարտել է 8-րդ դասարանը:

Ըստ ամբաստանյալի հայտարարության՝ ինքն ամուսնալուծված է, բայց համապատասխան փաստաթուղթ չունի:

Հաշվառված է Սարի Թաղում, բայց գործում նշված է, թե մշտական բնակության վայր չունի:

«Բնակվել եք փողոցո՞ւմ»,- հարցրեց նախագահողը:

«Ոչ, տարբեր տեղեր»,- պատասխանեց ամբաստանյալը:

Արմեն Բաբախանյանը նախաքննության ժամանակ հրաժարվել էր պաշտպանից:

Դատարանում հայտարարեց, որ ցանկանում է հանրային պաշտպան ունենալ, որովհետև իրեն մեղադրում են, ինքն էլ նյութական միջոցներ չունի՝ վճարովի պաշտպան ունենալու համար:

Դատարանը որոշեց գործի քննությանը ներգրավել փաստաբանի՝ հանրային պաշտպանի գրասենյակից:

Նիստից հետո, տուժողի հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ երկու չափահաս երեխաների հայր, ապարանցի Ս. Վ.-ն Երևան էր եկել՝ աշխատելու:

Նա տաքսի է վարել մոտ չորս ամիս:

Դեպքի օրը նա իր ընկերախմբի հետ կերել-խմել է Հրազդանի կիրճում: Եղել է խմիչքի ազդեցության տակ:

«Էդ օրը եկեղեցի էլ եմ մտել: Քեֆից հետո ընկերներս գնացին, ես, չգիտեմ, թե ինչու՝ մնացի: Անցումում չեմ հիշում, թե ինչ պատճառով եմ վիճաբանել էս դատվողի հետ, ես նրան չեմ ճանաչել ու չեմ ճանաչում: Չեմ էլ հիշում, թե ինչպես եմ վնասվածք ստացել, ինչ է եղել հետո:

Ուշքի եմ եկել հիվանդանոցում: Իմ կյանքը մի տաքսիստ է փրկել: Տեսել է, որ գլուխս վնասված է, ինձ նստեցրել է իր մեքենան ու հասցրել է հիվանդանոց՝ միաժամանակ վախենալով, թե շառի մեջ կընկնի: Բայց հասկացել է, որ կյանքի հարց է, ինձ հիվանդանոց է տարել, շատ շնորհակալ եմ:

Մի ամիս բուժվել եմ հիվանդանոցում: Բուժման ծախսերը էս դատվողը չի հատուցել, չեմ էլ պահանջում ոչինչ. եթե մարդը բոմժ է, ի՞նչ ունի, որ ինչ հատուցի, որտեղի՞ց հատուցի, ասենք՝ պահանջեցի: Ես չեմ էլ բողոքում: Ինչ եղել-եղել է: Նրա դատվել-չդատվելուց էլ ինձ օգուտ չկա:

Դեպքից հետո, երբ հիվանդանոցից դուրս գրվեցի, վերադարձա իմ տուն: Ի՞նչ տաքսի, ի՞նչ Երևան, ի՞նչ բան, կյանքից ու ընտանիքից թանկ բան չկա, սա ինձ դաս եղավ: Հիմա հովիվ եմ դարձել, անասուններին տանում եմ հանդ. դա էլ է աշխատանք: Ապաքինվել եմ, գլխիս ու առողջությանս հետ կապված պրոբլեմ չկա…»:

Տուժողը սրտաբաց ու լավատես մարդու տպավորություն էր գործում: Նա դատարան էր եկել չափահաս որդու հետ ու բոլորովին չարացած չէր իր առողջությանը ծանր վնաս հասցրած, իրեն բոլորովին անծանոթ, որպես տունուտեղ չունեցող ներկայացած ամբաստանյալի նկատմամբ:

Տուժողի դեմքի արտահայտությունն էլ, ի տարբերություն ամբաստանյալ Բաբախանյանի դեմքի լարվածության ու տագնապի, հանգիստ էր ու անչար, երևում էր, որ ոչ թե երևանյան փողոցների խցանումներում ու կուտակումներում անվերջ նյարդայնացող եկվոր է, այլ ապարանյան մաքուր օդի ու սառնորակ ջրի հանդարտ «սպառող»՝ խիղճը՝ հանգիստ, ապրելակերպը՝ առողջ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում