Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՄԱԿ-ին առաջարկել է Յոգայի միջազգային օր սահմանել: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում ելույթ ունենալով` նա հայտարարել է, որ յոգան կարող է օգնել շատ խնդիրների լուծմանը, գրում է ITAR-TASS-ը:
«Յոգան հնագույն ավանդույթի անգին պարգև է: Այն մարմնավորում է մարմնի և հոգու, մտքերի և արարքների միասնությունը, մարդկանց և բնության ներդաշնակությունը: Այն օգնում է մարդուն միաբան լինել ինքն իր, շրջապատի և բնության հետ»,- ասել է Մոդին:
Նրա խոսքերով` յոգան կարող է դեպի լավը փոխել մարդկանց կենսակերպը, նրանց մեջ արթնացնել պատասխանատվութան զգացողություն` նման կերպ օգնելով գլոբալ տաքացման դեմ պայքարում:









































