Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Հայաստանը՝ 2 բևեռների միջև. ինչպե՞ս կարող է Երևանը հարաբերություն կառուցել ԵՄ-ի հետ. հեղինակավոր վերլուծաբանի տեսլականը

Հայաստանն ունի Եվրոպական միության հետ քաղաքական հարաբերություններ կառուցելու հնարավորություն: «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի ապագան ծագած խնդիրների համատեքստում, վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերը՝ որպես ԵՄ-Հայաստան դրական քայլ» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանում այս մասին ասաց արևմտյան հեղինակավոր վերլուծաբան, Մարշալ հիմնադրամի Անդրատլանտյան ավագ փորձագետ, 1991-92 թվականներին Սլովակիայի արտգործնախարար Պավոլ Դեմեշը:

Նա նշեց, որ ԵՄ-ի հիմնած «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ի սկզբանե վտանգավոր ծրագիր էր, քանի որ ԱլԳ անդամ երկրներին անհնար է համարել միատարր և միասնական ինքնություն ունեցող:

«Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը հիմնեն միասնական ռազմական ակադեմիա՝ դժվար է պատկերացնել: Կամ՝ կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, որ ԱլԳ անդամ երկրների վեց նախագահները միասին նստեն մեկ սեղանի շուրջ և երկխոսեն ԱլԳ ապագայի մասին՝ սա ևս դժվար է պատկերացնել»,- ասաց արևմտյան հեղինակավոր վերլուծաբանը՝ հավելելով, որ ծրագիրը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով աշխարհի նոր կանոններն ու միջազգային նոր հարաբերությունները և ԱլԳ երկրների առանձնահատկությունները, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ Վիլնյուսում և դրանից հետո, կարելի է որակել որպես երկրաշարժ, երկրաշարժ՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև:

Ըստ նրա՝ սա պետք է հասկանա նաև Հայաստանը և մինչև Ռիգայում կայանալիք ԱլԳ հերթական գագաթնաժողովը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում աշխարհում: Սակայն սլովակ նախկին պաշտոնյայի կարծիքով՝ կան մի շարք կետեր, որ Հայաստանը պետք է իրականացնի: Ըստ նրա՝ անհրաժեշտ է համախմբում, նպատակների ու քաղաքականության համաձայնեցում: Սլովակ վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանը կարող է օգտվել իրավիճակից և մինչև նոյեմբերի մեկը, երբ պետք է վերջնականապես փոխվի Եվրոպական հանձնաժողովը, որը պետք է մշակի «Արևելյան գործընկերության» և Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր տեսլականը, ներկայացնի այն, ինչ ցանկանում է:

«ՀՀ իշխանությունները գիտեն, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական երկու բևեռների միջև: Ըստ իս՝ պետք է շատ խոսել այն մասին, թե ով եք Դուք և ինչ եք ցանկանում. սա շատ կարևոր հանգամանք է: Դուք պետք է ներկայացնեք Ձեր հավակնությունները: Այս քաղաքակրթությունում ես ինձ զգում եմ՝ ինչպես տանը, բայց կան հարցեր, որոնց ուղղությամբ երկիրն ինքը իր ներսում պետք է պայքարի, ինչպիսիք են կոռուպցիան, արտագաղթը: Հավատացեք, որ այս ճանապարհին կգտնվեն ընկերներ ու աջակիցներ, բայց այս հարցերը պետք է լուծվեն երկրի ներսում»,- ասաց սլովակ հեղինակավոր վերլուծաբանը:

 

Ավելին տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում