Friday, 24 07 2026
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը

Հեղափոխության վերջը

Սեպտեմբերի 25-ին, փաստորեն, Հայաստանում հայտարարվեց ազատագրական թավշյա հեղափոխության մասին, և շատ խորհրդանշական էր ընտրված այդ հեղափոխության մեկնակետը՝ Աբովյան քաղաք: Ավելի շուտ, դա ոչ թե ազատագրական հեղափոխության մեկնակետն էր, այլ ժողովրդական շարժման վերջակետը՝ Հայաստանում 2008 թվականին ծավալված, 88-ից հետո ահռելի հույսեր արթնացրած, աննախադեպ բազմամարդ, բազմաշերտ, ժողովրդավարական արժեքների ուղենիշով ծավալված շարժման վերջակետը: Այն 2008-ի, որի ժամանակ այդ նույն Աբովյանում այսօր ազատագրական ու թավշյա հեղափոխության «նվիրյալներից» շատերը զբաղված էին ընտրության արդյունքներ թխելով, ժողովրդական շարժման թեկնածու Տեր-Պետրոսյանի կողմից հանդես եկող վստահված անձանց և համակիրներին ահաբեկելով, առևանգելով, բռնության ենթարկելով: Այդ ամենի գագաթնակետը հանդիսացավ Մարտի 1-ը, երբ բռնությունը կենտրոնացավ Երևանում, Երևանի կենտրոնում և իր «ծարավը հագեցրեց» տասը զոհերի արյունով:

Այս ամենի մասին, սակայն, այսօր ոչ ոք չի խոսում, որովհետև այդ 2008-ը եկավ ու հանգեց 2014-ի թավշյա հեղափոխությանը՝ ժողովրդական շարժումը տրանսֆորմացվեց նախ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության, իսկ այսօր էլ՝ թավշյա հեղափոխության: «Էվոլյուցիան» հիրավի տպավորիչ է, իսկ թե վաղն ինչի կվերածվի հեղափոխությունը՝ ցույց կտա ժամանակը: Մի բան հստակ է, որ հեղափոխական այս տրանսֆորմացիան հիմնովին փոշիացնում է 2008-ի՝ ըստ էության՝ իրական հեղափոխությունը:

2008-ին իսկապես տեղի ունեցավ հեղափոխություն, որն իրականացվում էր ժողովրդական բազայով: Հեղափոխության հաջողությունը անպայման չէ չափել իշխանափոխությամբ: Սա իհարկե ցանկալի, թեև ինչ-որ դեպքերում էլ նույնիսկ կարող է հակառակը՝ անցանկալի տարբերակը լինել, քանի որ շատ հաճախ իշխանափոխությամբ ավարտված հեղափոխությունը խժռում է իր զավակներին կամ հենց խժռելով էլ ավարտվում իշխանության գալուց հետո:

2008-ին ժողովրդական գիտակցության հեղափոխություն էր, որը բերեց արժեքների և հասկացությունների վերանայման, ինչն էլ ծնունդ տվեց քաղաքացիական բուռն վերելքի, որի արդյունքն էին քաղաքացիական նախաձեռնությունները, համարձակ երիտասարդները, որոնք իներցիոն բնույթով դեռ շարունակվում էին բոլորովին վերջերս: Եվ սա էր իշխող համակարգի համար առավել վտանգավոր, քանի որ ավանդական տրամաբանությունից դուրս էր գալիս այսպես ասած՝ քաղաքական գործընթացը: Եվ անցնող երկու-երեք տարիներին համակարգն, ըստ էության, ինտենսիվորեն լծվեց հենց 2008-ի իրական հեղափոխության փոշիացումը մինչև վերջ հասցնելուն, և Աբովյանում, ըստ էության, շատ խորհրդանշականորեն եկավ այդ վերջը:

Սրանից հետո կարող են լինել շատ հեղափոխություններ, սակայն գրեթե բացառվում է արժեքայինը, ժողովրդականը, ժողովրդավարականը, քաղաքակրթականը: Համենայն դեպս, բացառվում է այն հրամանատարության ներքո, որը հայտարարում էր թավշյա հեղափոխության մեկնարկ Աբովյանից: Իրականում դա հայտարարություն էր Մարտի 1-ի «պահանջատիրության» ավարտի մասին, որովհետև թավշյա հեղափոխությունը բացառում է Մարտի 1-ի բացահայտում, քանի որ հեղափոխությունների թավշյա բնույթի անքակտելի պայմաններից մեկն էլ լինում են աղմկոտ հանցագործությունների մասով տրվող երաշխիքները: Առանց նման երաշխիքների, հեղափոխությունները թավշյա չեն լինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում