Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի բանակային ստորաբաժանումների «Արագ եռաժանի» (Rapid Trident) միջազգային զորավարժությունները, որոնք անցկացվում էին Լվովում, ավարտվել են։ Փակման արարողությունը տեղի է ունեցել Սագայդաչնիի անվան ցամաքային զորքերի ակադեմիայի խաղաղապահության և անվտանգության միջազգային կենտրոնի տարածքում, հաղորդում է ITAR-TASS-ը։
Զորավարժանքներն անցկացվում էին սեպտեմբերի 15-ից։ Դրանց մասնակցում էին 1.3 հազար զինվորականներ աշխարհի 15 երկրներից, ներառյալ՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը և Ռումինիան։













































