Saturday, 11 07 2026
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել

Աճելու է Արցախի էներգետիկ անկախությունը. ԼՂՀ վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Քաշաթաղի շրջան՝ տեղի տնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին ծանոթանալու և Լեռնահովիտ գյուղում մասնակցելու էլեկտրաֆիկացմանն ու դպրոցի վերաբացմանը նվիրված միջոցառմանը:

Վարչապետը սկզբում այցելել է Աղավնո գետի վրա գործող չորս փոքր ՀԷԿ-երի տեղամասեր, որտեղ ծանոթացել է դրանց գործունեությանն ու արտադրական պայմաններին: Նա իր խոսքում ընդգծել է, որ ՓՀԷԿ-երի կառուցման ռազմավարության շնորհիվ վերջին տարիներին աճել է Արցախի էներգետիկ անկախությունը՝ հնարավորություն տալով կյանքի կոչել արդյունաբերական խոշործրագրեր:

Կառավարության ղեկավարը նշել է՝ «մինչև նոր փոքր ՀԷԿ-երի կառուցումը միջինում արտադրվում էր տարեկան 90 միլիոն կիլովատ /ժամ էլեկտրաէներգիա, ապա այս տարի այդ ցուցանիշը կհասցնենք մինչև 220 մլն Կվտ/ժամի, իսկ արդեն 2015 թվականին՝մինչև 300 մլն Կվտ/ժամի։ Էլեկտրաէներգիայի արտադրության 2018 թվականի մեր թիրախային ցուցանիշը տարեկան 500 մլն Կվտ/ժ-ն է։ Կանխատեսում ենք, որ 2018 թվականին էլեկտրաէներգիայի սպառումը տնտեսության զարգացման հաշվին չի գերազանցի 500 մլն Կվտ/ժ-ը։

Այսինքն՝ մենք մինչև էլեկտրաէներգիայի սպառման ծավալների մեծացումը պետք է հասցնենք ավարտել նախատեսվող փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ աշխարհում էներգակիրների թանկացում է սպասվում, և մենք, էներգետիկ անկախության շնորհիվ, հնարավորություն կունենանք խուսափել այդ թանկացումներից»։

Անդրադառնալով նոր ՀԷԿ-երի կառուցման նախագծերին՝ Ա. Հարությունյանը հավելել է՝ «Աղավնո գետի վրա կառուցված 4 հիդրոէլեկտրակայաններն արդեն աշխատում են, իսկ 5-րդը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ։ Առկա մեծ ներուժը հաշվի առնելով՝ առաջիկայում նախատեսում ենք Աղավնո գետի վրա կառուցել ավելի հզոր ևս 3 ՀԷԿ-եր:

Հակարի գետի վրա սկսված է ժամում6 մեգավատ հզորությամբ խոշոր ՀԷԿ-ի կառուցումը։ Ավելին, ծրագրում ենք այնտեղ ունենալ ևս 2-3 ՀԷԿ-եր։ Նմանատիպ ծրագրեր կան նաև Շահումյանի շրջանում, և, կարծում եմ, այս ամենը, էլեկտրամատակարարման օղակաձև համակարգի ստեղծման հետ մեկտեղ, հնարավորություն կտա 2018 թվականին հասնել վերը նշված թիրախային ցուցանիշին»։

Վարչապետը Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքում մասնակցել է դպրոցի վերաբացմանն ու գյուղի էլեկտրաֆիկացմանընվիրված հանդիսավոր արարողությանը: Դպրոցը հիմնանորոգվել է ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական կազմակերպությանաջակցությամբ:

Ա. Հարությունյանն իր շնորհակալական խոսքն է հղել կազմակերպության համահիմնադիրներ Ստեփան Սարգսյանին ուՆելլի Մարտիրոսյանին՝ նրանց պարգևատրելով վարչապետի հուշամեդալով:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Լեռնահովիտի բնակիչներին կրկնակի տոնի կապակցությամբ՝ շեշտադրելով, որ բացի դպրոցի վերաբացումից, նշանակալի իրադարձություն է նաև համայնքի էլեկտրաֆիկացումը: Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել , որ համայնքի սոցիալ- տնտեսական և ժողովրդագրական զգալի առաջընթացի համար մեծ նշանակություն կունենան այդ երկու ձեռքբերումները։

Կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած ենթաշրջանի տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումներին և բնակիչների եկամուտների աճին՝ նրա ներուժն ավելին է, որի արդյունավետ օգտագործման համարտարվող աշխատանքները շարունակական են լինելու։

Ա. Հարությունյանը վարչապետի հուշամեդալներով պարգևատրել է նաև շրջանի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած մի շարք քաղաքացիների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում