Կիթառահար և ավստրալիական AC/DC խմբի հիմնադիր Մալքոլմ Յանգը առողջական խնդիրների պատճառով ընդմիշտ լքել է կոլեկտիվը, հաղորդվում է AC/DC-ի պաշտոնական կայքում, գրում է Lenta.ru-ն:
Յանգի տեղը խմբում զբաղեցրել է նրա զարմիկը՝ Սթիվենը, ով 2015-ի Rock or Bust նոր ալբոմը տարածելու նպատակով խմբի հետ շրջագայության կմեկնի:
AC/DC-ի 17-րդ ստուդիային ալբոմը առաջինն էր, որի ձայնագրություններին Մալքոլմ Յանգը չի մասնակցել: Rock or Bust-ը կթողարկվի դեկտեմբերի 2-ին: Այն 11 ստեղծագործություններ է ներառում:










































