Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Ներքին կյանքը նոր իրավիճակի առաջ

Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ինչ-որ առումով կարելի է անակնկալ համարել, հատկապես ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո: Ըստ էության, այսպես ասած «ավանդույթի» համաձայն, Սերժ Սարգսյանը Ուելսը պետք է հավասարակշռեր Մոսկվա այցելությամբ, սակայն Ուելսից հետո նա գնում է Նյու Յորք: Այնտեղ Սերժ Սարգսյանը պետք է երկու միջոցառման մասնակցի, որոնք ըստ էության բաժանվում են ներքաղաքական և արտաքին քաղաքական հատվածների:

Արտաքին քաղաքականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան է, որն ինքնին մեծ նշանակություն ունեցող հարց չէ, սակայն Ուելսից հետո, իհարկե, ստանում է յուրօրինակ երանգ: Թեև հոկտեմբերին Սերժ Սագսյանը մեկնելու է Մինսկ, որտեղ Հայաստանը պետք է Եվրասիական միությանն անդամակցի, ինչն, այսպես ասած, իր «կշռով» հավասարազոր և ավելին է Ուելս և ԱՄՆ կատարած այցերից: Այնպես որ, միգուցե այս պատճառով է նաև Սարգսյանը իրար հաջորդում ՆԱՏՕ-ն և Նյու Յորքում կայանալիք Ասամբլեան: Սակայն, ընդհանուր առմամբ, այս երկու հաջորդական գործողությունները հետաքրքրական են, եթե հաշվի առնենք և այն, որ Մինսկից հետո, ի վերջո, Սերժ Սարգսյանը Փարիզ է գնալու՝ Ֆրանսիայի հովանու ներքո Իլհամ Ալիևի հետ հանդիպման:

Ինչ վերաբերում է ներքաղաքական հատվածին, ապա այստեղ, ըստ էության, հետաքրքրական է Նյու Յորքում Սերժ Սարգսյանի մասնակցությունն «Արմթեք» համաժողովին: Այստեղ Հայաստանի ՏՏ ոլորտի ապագայի վերաբերյալ քննարկումներ են, որոնց կազմակերպմանը ակտիվ մասնակցություն ունի ամերիկյան կողմը: Սովորաբար այս համաժողովները Հայաստանում վարչապետական մակարդակի էին, դրանց Տիգրան Սարգսյանն էր մասնակցում: Եվ տրամաբանությունը հուշում է, որ հերթական «Արմթեքին» պետք է գնար Հովիկ Աբրահամյանը: Սակայն Սերժ Սարգսյանն է մեկնում:

Այստեղ գուցե թե հավանական բացատրությունները երկուսն են: Կա՛մ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին թույլ չի տալիս մտնել այս տիրույթ, և այդ իսկ պատճառով Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունից հետո ինքն է մեկնում «Արմթեքին» մասնակցելու, և կա՛մ Հովիկ Աբրահամյանն անընդունելի է եղել համաժողովի առանցքային աջակից Միացյալ Նահանգների համար, որը մերժել է Հովիկ Աբրահամյանի ներկայությունը և պահանջել Սերժ Սարգսյանին` հակառակ դեպքում սպառնալով ուղղակի տապալել համաժողովը:

Թե հատկապես որ դեպքի հետ գործ ունենք` բնականաբար, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ երկու դեպքում էլ խնդիրը հանգում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` ակնառու կերպով ցույց տալով, որ այս իրավիճակում մեծ հավակնություններ ունեցող Հովիկ Աբրահամյանին այդպես էլ չի հաջողվում արտաքին օժանդակություն ապահովել, գոնե միջանկյալ օժանդակություն: Այսպես, նա հայտարարեց Մեդվեդևի այցի մասին, որը պետք է լիներ իր տրիումֆի առիթը, սակայն Մեդվեդևի այցը տեղի չունեցավ: Հովիկ Աբրահամյանին չեն ընդունում նաև ԱՄՆ-ում, և մեկ այլ խոշոր տապալում կարող է համարվել այն, որ չկայացավ նաև Աբրահամյանի իսկ հայտարարած իրանական այցը, ինչը ևս կարևոր կլիներ` հաշվի առնելով Իրանի շուրջ հալչող միջազգային սառույցը:

Սրան զուգահեռ, սակայն, ԱՄՆ վերաբերմունքի այս դրսևորումը ինքնին ստատիկ չէ, որովհետև եթե ՏՏ ոլորտի հեռանկարները իրականանում են, թեկուզ դանդաղ տեմպով, ապա սա, ըստ էության, կարող է փոխել Հայաստանում տնտեսական ուժերի հարաբերակցությունը` սրանից բխող քաղաքական հետևանքներով: Եվ այս տեսանկյունից Սերժ Սարգսյանի մասնակցությունն «Արմթեքին», ըստ էության, ենթադրում է նաև որոշակի պատասխանատվության ստանձնում այդ հեռանկարների համար: Կիրացվի այս պատասխանատվությունը, թե ոչ` այլ հարց է, սակայն ստանձնումն արդեն իսկ որոշակի իրավիճակ է ներքին կյանքի համար:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում