Երկրի վրա կանանց թիվը միշտ եղել է ավելի շատ, քան տղամարդկանց՝ հաստատում են Մաքս Պլանկի անվան Էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի գիտնականները: Հետազոտությունում, որը ներկայացված է Investigative Genetics ամսագրում, մարդկության ժողովրդագրական պատմության պարզաբանման համար կիրառվել է գենետիկական տեղեկատվության որոնման նոր մեթոդ:
Նրանք ուսումնասիրել են հայրական գծով ժառանգվող Y-քրոմոսոմը «մայրական» միտոխոնդրիալ ԴՆԹ-ի հետ 51 ժողովուրդների 623 տղամարդկանց մոտ: Պարզվել է, որ դեռ մինչ Աֆրիկայից մարդու նախնիների միգրացիան՝ Homo կանայք ավելի շատ են եղել, քան տղամարդիկ: Օրինաչափությունը պահպանվել է ողջ պատմության ընթացքում: Հավանաբար դրա պատճառը պոլիգինիան է (երբ մեկ տղամարդը սեռական հարաբերությունների մեջ է մտնում բազմաթիվ կանանց հետ) և այն, որ ամուսնությունից հետո կինը տեղափոխվում է տղամարդու մոտ: Արդյունքում թույլ սեռը մոլորակի բնակչությանը պարգևել է ավելի շա գեներ, քան ուժեղ սեռը:







































