Ճապոնական Mitsubishi Motors ընկերությունը հետ է կանչում գրեթե 1,2 մլն 660 cc մակնիշի ավտոմեքենաներ, որոնք վաճառվել են երկրում 1996-2004 թթ. ընթացքում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ըստ ընկերության ներկայացուցչի՝ անսարքությունը կայանում է նրանում, որ յուղի օղակները կարող են սահել, ինչը կհանգեցնի յուղի արտահոսքի և շարժիչի անսարքության:
Դրա հետ մեկտեղ ընկերությունում մանրամասնել են, որ անսարքությունը հայտնաբերվել է միայն Ճապոնիայում վաճառված ավտոմեքենաներում։ Նույն մակնիշի ավտոմեքենաները, որոնք վաճառվել են այլ երկրներում, նորմալ են գործում:
Հավանաբար մեքենաների հետ կանչելը Mitsubishi Motors-ի համար կարժենա 7,5 մլրդ իեն (89,3 մլն դոլար):
Mitsubishi Motors-ն աշխարհի խոշորագույն արտադրողներից է, որը տարեկան թողարկում է ավելի քան 1,6 մլն ավտոմեքենա՝ աշխարհի 32 երկրներում:










































