ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն երկուշաբթի օրը Վիեննայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի պաշտպանության նախարարությունը մինչ օրս հասանելիություն չի տրամադրել Պարչինում ռազմական օբյեկտին, որն Իրանի և ԱԷՄԳ-ի միջև լուծման ենթակա 12 հարցերից մեկն է: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Կարծում եմ՝ Պարչինին հասանելիությունն անհրաժեշտ է»,- ասել է Ամանոն:









































