Monday, 20 07 2026
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Վարորդների պահանջները փոխվել են. նրանք պահանջում են «Սեքյուրիթի դրիմը» պետականացնել

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության անդամները և անհատ տաքսիստներն այսօր նորից բարձրացրին իրենց խնդիրները` կապված տեսախցիկների նկարահանման, կայանատեղերի բացակայության, տուգանքների աճի հետ:

Լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հանդիպել են փոխոստիկանապետին, ՃՈ պետին, ինչպես նաև «Սեքյուրիթի դրիմի» հիմնադրին: Ոստիկանությունն առաջարկել է բանակցություններ վարել վարորդների հետ, խնդիրներին լուծում տալ: Վարորդների ներկայացրած փաթեթը ամբողջովին ընդունվել է՝ տաքսիստներին չտուգանել կայանատեղի չլինելու դեպքում, կանգառներում գիշերը ժամը 12-ից հետո կանգնելու դեպքում:

Ընկերության հիմնադիրը խոստացավ քաղաքապետարանին դեղին գծանշանների համար գումար հատկացնել՝ տասը միլիոն դրամ: Բացի այդ, վարորդները առաջարկել են էլեկտրոնային կայք հիմնել, որը կապահովի ոստիկան-վարորդ կապը:

ՃՈ-ի հետ հանձնախումբ է ստեղծվել, որն ամեն շաբաթ տուգանքի վերաբերյալ հանդիպում է կազմակերպելու: Ի դեպ, վերջին փոփոխությունից հետո տուգանքի չափը եռապատիկից քսանհինգ տոկոս դարձավ: Այս կապակցությամբ «Սեքյուրիթի դրիմը» հայտարարել է, որ սա խփում է ընկերության գրպանին, որ այլևս չի համագործակցում, որ հրաժարվում է բոլոր խոստումներից:

«Մենք հասկացանք, որ մարդը իր ջեբի մասին ա մտածում, մեր պահանջն է ամբողջովին պետականացնել, թող սեփականատերը հանձնի իր բաժնետոմսերը, թող այն լինի պետական, քանի որ մինչև հիմա փակ է նրանց ճանապարհը, քանի որ կա սեփականատեր: Բաժնետոմսերը պետականացրու, հեռացիր բիզնեսից, բոլոր ծանուցումները համարում եմ փամփուշտ, դիվերսիա ժողովրդի հանդեպ»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Հիմա վարորդները պահանջում են պետականացնել ոլորտը: Նրանք կոչ արեցին «Սեյքուրիթի դրիմին» հեռանալ այս բիզնեսից: «Պահանջի ժամանակահատվածը մինչև հոկտեմբերի քսանչորսն է, մենք դիմելու ենք քաղաքական և հասարակական կազմակերպություններին, բոլորին դիմելու ենք, նաև՝ կռված տղերքին, մի՞թե կարելի է նման բան: Սեփականատերը պետք է դուրս գա»,- ասացին վարորդները:

Այսօրվա հայտարարությունից հետո գրություն կուղարկվի նախագահին, վարչապետին՝ համապատասխան պահանջով:

«Տրամաբանորեն, ենթադրենք, խախտում եմ արել, ես ինչու եմ խախտում անելու համար հարստացնում ինչ-որ մեկին, թող ինձ պետությունը տուգանի, թող այդ տուգանքը պետության համար օգտագործվի, ոչ թե ինչ-որ մեկի: Վարորդը կամա թե ակամա խախտում անել չի կարող: Մինիմալ տուգանքների չափն իջացրել են, մաքսիմալը` եռապատկել են»,- ասացին վարորդները:

Տիգրան Հովհաննիսյանը նշեց՝ եթե այսպիսի քաղաքականությունը շարունակվի, իրենք կդիմեն այլ քայլերի, գործադուլ կանեն, կդիմեն այլ միջոցների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում