Friday, 10 07 2026
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Նոր կանոնակարգումներ` դատաբժշկության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն` նվիրված դատական բժշկության արդի խնդիրներին։ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ դատաբժշկության գծով փորձագետ Մհեր Բիշարյանը ներկայացրեց «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկա վիճակը, կառուցվածքը, գործունեությունը և զարգացման հեռանկարները։ Նա շեշտեց, որ բարդ փորձաքննությունների բաժնի համար խնդրահարույց է նեղ մասնագետների` դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններին մասնակցության ապահովումը: Կարևորվել է նաև գլխավոր և առաջատար մասնագետների ինստիտուտի ստեղծումը։ Նշվել է, որ ավելացել են հանձնանժողովային, համալիր և կրկնակի փորձաքննությունները: Բանախոսը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ներկայացված առաջարկներին, մասնավորապես` մարզերում դիահերձարանների վերազինման, տրանսպորտային հագեցվածության ապահովման, հիվանդանոցներում պետպատվերի հիմունքներով դատաբժշկական դեպքերի հետազոտության, արտասահմանում կադրերի վերապատրաստման խնդիրներին:

Արմեն Մուրադյանը կարևորել է նաև բժշկական փաստաթղթերի լրացման չափորոշիչների ստեղծումը և դրանց կիրառումը: Շեշտել է, որ անհրաժեշտ է մշակել ինստիտուցիոնալ մոտեցումներ` չանդրադառնալով առանձին դեպքերի, որոնք իրավական դաշտում են: Նախարարը հանձնարարել է Առողջապահության ազգային ինստիտուտին` զբաղվել վերը նշված բոլոր հարցերով։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանն ընդգծել է, որ «Փորձաքննությունների ազգային բյուրոն» ստեղծվել է 2004 թվականին, հայ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրով, անդրազգային հանցավորության դեմ պայքարի նպատակով: Կառույցը` որպես դատաբժշկական գիտագործնական կենտրոնին հարակից և այլընտրանքային ծառայություն, զբաղվում է դատաբժշկական փորձաքննություններով: Բյուրոն ունի վեց դատաբժիշկ: Նշվել է, որ կենտրոնը զբաղվում է կրկնակի փորձաքննություններով, նաև բժշկական իրավախախտումների վերաբերյալ առաջնային հանձնաժողովային բժշկական փորձաքննություններով:

«Պետք է նվազագույնի հասցնել բժշկական սխալների դեպքում առկա սուբյեկտիվ գործոնը: Դրա համար, կարծում եմ` անհրաժեշտ է կազմակերպել քննարկումներ նաև ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Իմ կարծիքով, ամենաարդյունավետ մեխանիզմները կլինեն գործելակարգերը, որոնք կընդունվեն առողջապահության ազգային ինստիտուտի կողմից»,-նշել է Արտաշես Ջավադյանը։

Արմեն Մուրադյանը կարևորել է այն դեպքերի վերհանումն ու վերլուծությունը, որոնց վերաբերյալ կան իրար հակասող դատաբժշկական եզրակացություններ: «Անհրաժեշտ է ունենալ թվային տվյլաներ։ Եթե այդ եզրակացությունների թիվը մեծ է, նշանակում է` արդեն իսկ առկա է խնդիր, որը պետք է լուծում ստանա»:

Նախարարը կարևորել է մարզերում դատաբժշկական փորձագետներով հագեցվածության խնդիրը: Դաշտի ներքին կանոնակարգման համար Արմեն Մուրադյանն ընդգծեց չափորոշիչները հստակեցնելու խնդիրը` առաջնային համարելով հատկապես բուժհաստատություններում հիվանդի պատմագրության, բժշկական փաստաթղթերի լրացման կարգի սահմանումը: «Չչափագրված կանոնները հանգեցնում են տարատեսակ իրավիճակների, ուստի գործողությունները պետք է ամրագրված լինեն` ըստ չափորոշիչների»,-նշել է առողջապահության նախարարը:

Արմեն Մուրադյանը «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ին և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին առաջարկեց համագործակցել վեր հանված խնդիրների լուծման շուրջ, ներկայացնել առաջարկներ` միաժամանակ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտին և բժշկական օգնության քաղաքականության վարչությանը հանձնարարելով սեղմ ժամկետներում մշակել մասնագիտությունների որակավորման բնութագրերը, գործելակարգերը և նորմատիվային այլ փաստաթղթեր, ինչպես նաև կազմակերպել քննարկումներ` դատաբժշկական փորձագետների, ինչպես նաև համապատասխան ասոցիացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Եզրափակելով խորհրդակցությունը` Արմեն Մուրադանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հետևողական է լինելու այս հարցերի շուտափույթ լուծման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում