Tuesday, 21 07 2026
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց

ՀՀԿ-ի համար անհասկանալի է քաղաքական ուժերի «մահանան». ավարտվեցին ՀՀԿ-ի գործադիր և խորհրդի նիստերը

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստը: Դրանից առաջ տեղի էր ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստ: Երկուսն էլ վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը, խորհրդի նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը, ինչպես նաև կուսակցության փոխնախագահներ Արմեն Աշոտյանը, Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Կարեն Ավագյանը, անձամբ ինքը՝ Շարմազանովը, հանդես են եկել ելույթներով:

Սերժ Սարգսյանը կարևորել է սահմանադրական բարեփոխումների հարցը: Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, երբ հրապարակային բաց քննարկումներ ենք իրականացնում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. «Այսօր ոչ թե պատրաստի հայեցակայգ է հրամցվում, այլ քննարկվում է, հոկտեմբերին պատրաստ կլինի հայեցակարգը, և այն ակտիվ կքննարկվի թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարնական ուժերի հետ. «Մեզ զարմացնում է այն ուժերի տեսակետը, երբ ասում են՝ ժամանակը չէ սահմանդրական բարեփոխումներ իրականացնել: Նախագահական ընտրություններից առաջ գոռում-գոչում էին, որ անհրաժեշտ է անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ հիմա ո՞չ: Միայն դաշնակցության տեսակետն է ընդունելի, որ ուզում են խորհրդարանական համակարգ և ասում՝ եկեք քննարկենք, տեսնենք: Իսկ մնացած ուժերի արածը, որ դեռ հայեցակարգը չեղած ասում են՝ դեմ ենք՝ մեր ժողովրդական լեզվով ասած «մահանա» է:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց նաև, որ նիստերի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ներկայացվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները:

«Մեր գնահատականը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ հետևյալն է՝ մեր մասնակցությունը արդարացված էր և չափազանց կարևոր: Գիտեք, որ մինչ այդ Բաքվում հանդիպել են Էրդողանն ու Ալիևը: Այդ հանդիպման ընթացքում էրդողանը պատրաստակամություն էր հայտնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ադրբեջանական խնդիրներ բարձրացնել՝ ասելով, որ մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, հայ-թուրքական սահմանը չի բացվի»:

Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ հռչակագրում հստակ ասվում է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չպետք է փոխվի, և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. «Կարևոր էր նաև Սերժ Սարգսյանի ելույթն այդ ամբիոնից, որտեղից նա Ադրբեջանը ներկայացրեց որպես բռնապետական երկիր: Իսկ Ադրբեջանի ղեկավարը նման բաներից սովորաբար խոսում է Բաքվում և ոչ մեր ներկայությամբ: Բացի այդ, ՀՀ նախագահը Թուրքիան ներկայացրեց որպես Ադրբեջանի շահերի պաշտպան»:

Շարմազանովն ընդգծեց, որ այս ամենից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանաթուրքական գործարքը չիրականցավ, և նրանց ցանկությունը՝ փոխել Մինսկի խմբի ձևաչափը, ևս իրականություն չի դառնա»:

ՀՀԿ խոսնակն ընդգծեց նաև, որ ո՛չ խորհրդի, ո՛չ էլ գործադիր մարմնի նիստերում Սյունիքի մարզպետի հարցը չի քննարկվել:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում