Բրիտանական լեյբորիստների ղեկավար Էդ Միլիբենդն ընդունել է, որ նախկին կառավարությունը սխալներ է թույլ տվել։ Ըստ նրա՝ մասնավորապես ներգաղթյալների ինտեգրման ուղղությամբ շատ քիչ բան է արվել:
Միլիբենդը հայտարարել է, որ հպարտանում է Բրիտանիայի բազմազգ և տարաբնույթ լինելով, սակայն, նրա կարծիքով, բրիտանացիներին շարունակում են անհանգստացնել միգրացիոն խնդիրները:
Այս մասին հայտարարությամբ Միլիբենդը հանդես է եկել այն բանից հետո, երբ հրապարակվել են վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ Լոնդոնում սպիտակամորթ բրիտանացիները կազմում են բնակչության կեսից քիչ մասը:










































