Իտալացի գիտնականների թիմը հետազոտել է 18-45 տարեկան 1180 կամավորների և եկել այն եզրակացության, որ սուրճի կանոնավոր օգտագործումը մեծացնում է նախադիաբետի՝ 2-րդ տիպի դիաբետի նախորդի զարգացման ռիսկը, գրում է fedpost.ru-ն։
Օրական երեք գավաթից ավելի սուրճ օգտագործելը կարող է կրկնապատկել շաքարային դիաբետի զարգացման ռիսկը, իսկ սուրճի կանոնավոր օգտագործումը մեծացնում է նախադիաբետի զարգացման ռիսկը հիպերտոնիայով տառապող այն մեծահասակների մոտ, ում օրգանիզմում դանդաղ է յուրացվում կոֆեինը, զգուշացրել են իտալացի գիտնականները։
Հարցման ժամանակ պարզվել է, որ փորձի բոլոր մասնակիցները սուրճի սիրահարներ են. հարցվածների 87%-ը օրական խմում է 1-3 գավաթ սուրճ, իսկ 13%-ն ավելի շատ է օգտագործում։
Վերջին վեց տարվա ընթացքում հետազոտողները պարզել են, որ սուրճը չափավոր խմողների մոտ տվյալ հիվանդության ռիսկը մեծացել է 34%-ով, այն դեպքում, երբ սրճամոլների մոտ այդ ցուցանիշը կազմել է 50%։
Գիտնականները նշել են ,որ նախադիաբետի զարգացման ռիսկը, կապված սուրճի օգտագործման հետ, աճել է միայն կոֆեինի դանդաղ մետաբոլիզատորների խմբում։








































