Apple-ի սմարթֆոնի երկրպագուներն արդեն հերթ են գոյացրել Նյու Յորքի Apple Store-ի մոտ, որպեսզի լինեն դեռևս չներկայացված iPhone-ի առաջին գնորդներից: Այս մասին հայտնում է Re/code տեխնոբլոգը:
Apple-ը սեպտեմբերի 9-ին կանցկացնի միջոցառում, որի ժամանակ, ըստ ամենայնի, կներկայացվի նոր սերնդի սմարթֆոնը: Ենթադրվում է, որ միջոցառման ժամանակ կներկայացվեն երկու նոր iPhone-ներ՝ 4.7 և 5.5 անկյունագծային էկրաններով, որոնք շոշափելիորեն մեծ կլինեն ակտուալ 4 դյույմանոց մոդելներից:
ԶԼՄ-ների տվյալներով՝ սմարթֆոնները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 19-ից ոչ շուտ:
Սպասվում է, որ նոր սմարթֆոնների հետ միաժամանակ ամերիկյան կորպորացիան հասանելի կդարձնի հունիսին ներկայացված նոր բջջային օպերացիոն համակարգը՝ iOS 8-ը:








































