Անգլիկանյան եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը կոչ է արել բրիտանական կառավարությանը ավելին անել, որպեսզի Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» ջիհադիստների կողմից հետապնդման ենթարկվող քրիստոնյաներն ու այլ կրոնների ներկայացուցչները ապաստան ստանան Մեծ Բրիտանիայում:
Յորքի արքեպիսկոպոս Ջոն Սենթմանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիային հարկավոր է գործել բարի սամարացու նման:
Արքեպիսկոպոսի խոսքերով` ինքը վախենում է, որ իսլամիստների կողմից բռնության գործածումը Իրաքում և Սիրիայում կարող է հասնել ցեղասպանության մասշտաբի:
Այս պահին Մեծ Բրիտանիան ապաստան է առաջարկել ավելի քան 3 հազար սիրիացու:
Բրիտանական իշխանություններն ընդգծում են, որ ապաստան տրամադրելու բոլոր հայտարարությունները դիտարկվում են անձնական հիմքում:
Շաբաթ բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ իսլամական ծայրահեղականները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Բրիտանիայի, այլև մնացած Եվրոպայի համար:







































