Բոստոնի ահաբեկչության համար կասկածվող Ջոհար Ցարնաևի փաստաբանները գործի քննությունը հետաձգելու խնդրանքով դիմել են դատարանին: Պաշտպանության կարծիքով` տրված ժամկետը բավարար չէ դատին նախապատրաստվելու համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Դատավարության սկիզբ է նշանակվել սույն թվականի նոյեմբերի 3-ը: Փաստաբանների խոսքերով` Ցարնաևին մեղադրանքներ ներկայացվելուց մինչ այդ անցած կլինի ընդամենը մեկ տարի և չորս ամիս: Դա կրկնակի պակաս է այն ժամանակից, որը վերջերս դաշնային դատարանները տվել են պատասխանողին` գործընթացին նախապատրաստվելու համար, երբ խոսքը մահապատժի մասին է:









































