ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առաջին անգամ մեկնաբանել է իրադարձությունները Ֆերգյուսոնում, գրում է The Los Angeles Times-ը: Թերթը նշում է, որ ավելի վաղ Քլինթոնը քննադատության է ենթարկվել Ֆերգյուսոնում իրավիճակի վերաբերյալ իր լռության համար, որտեղ ոստիկանը սպանել է 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին, ինչից հետո բողոքի ակցիաներ են սկսվել:
«Երեխայի կորուստն ամենամեծ վախն ու ամենաաներևակայելի կորուստն է ցանկացած ծնողի համար»,- նշել է Քլինթոնը:
«Ոչ ոք չի ուզում տեսնել մարտի դաշտ հիշեցնող մեր փողոցները»,- ասել է Քլինթոնն այդ քաղաքում անկարգություններին նվիրված տեսանյութերի մասին: «Մենք չենք կարող անտեսել անահավասարությունները, որոնք շարունակում են գոյություն ունենալ մեր դատական համակարգում, և որոնք խաթարում են մեր ամենագլխավոր արժեքները արդարության և իրավահավասարության մասին»,- Սան Ֆրանցիսկոյում կոնֆերանսի ժամանակ ասել է Քլինթոնը:
Միաժամանակ նա բարձր է գնահատել «իրավապահ մարմինների շատ արժանի և հարգարժան աշխատակիցներին», նաև ողջունել է գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին Ֆերգյուսոն ուղարկելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշումը:









































