Wednesday, 22 07 2026
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան

Էրդողանի երդումը, Նալբանդյանի այցն ու հասարակության Աքիլլեսյան գարշապարը

Արդեն մի քանի օր է` Հայաստանի հասարակությունն ինտենսիվորեն քննարկում է Թուրքիայի նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը Հայաստանի մասնակցության հարցը` հիմնականում դատապարտելով այդ մասնակցության արտգործնախարարական մակարդակը և համարելով, որ Հայաստանը սրանով ինչ-որ առումով անարժանապատվություն է ցուցաբերել: Այս քննարկումները հատկապես ահագնացան երեկ, երբ Թուրքիայում տեղի էր ունենում բուն արարողությունը:

Հարցն, իհարկե, անկարևորներից չէ, սակայն Հայաստանի հասարակության քննարկումների ջերմեռանդությունն իսկապես զարմացնում է, կարծեք մեր արտաքին քաղաքականության և մեր պետական արժանապատվության խնդիրը հենց միայն Թուրքիայի նախագահի երդման արարողությանը արտգործնախարարական մակարդակի մասնակցությունն էր: Այն, որ Հայաստանի արտգործնախարարությունը սեպտեմբերի 3-ից ի վեր, ըստ էության, իջեցվել է Ռուսաստանի արտգործնախարարության մասնաճյուղի մակարդակի` Հայաստանի հասարակությանը, չգիտես ինչու, նման ակտիվությամբ չի հուզում, Հայաստանի հասարակությանը նման ակտիվությամբ չի հուզում այն, որ Հայաստանի արժանապատվությունը սեպտեմբերի 3-ից ի վեր ոտնահարվում է բազմաթիվ անգամներ, ոտնահարվում է Մաքսային կամ Եվրասիական միություն կոչված եռյակի գրեթե ամեն մի գագաթնաժողովի ընթացքում:

Ահա այս ամենի հանդեպ լուռ հասարակությունը հանկարծ բռնկվել է Թուրքիայի նախագահի երդման արարողությանը մասնակցությամբ, բռնկվել է այնպես, կարծես Հայաստանի ճակատագիրը ոչ թե ինքնիշխանությունը Եվրասիական միությանը հանձնելով է լուծվում, այլ Թուրքիայի նախագահի երդման արարողությանը մասնակցելով: Իրականում սա հերթական անգամ առաջ է բերում Հայաստանի լայն հասարակության ադեկվատության և առաջնահերթությունների դասավորության հարցը:

Հայաստանի հասարակությունը, այդ բառի ոչ փոքրիկ քաղաքացիական իմաստով, այլ լայն շրջանակներով, իրականում չի կարողանում ռացիոնալ բաշխել իր ուշադրությունը, ուժն ու էներգիան և լուծել խնդիրները կամ առնվազն քննարկել խնդիրները ըստ կարևորության, ըստ խորության, ըստ ինստիտուցիոնալության կամ ըստ համակարգայնության:

Սա բոլորովին չի նշանակում, որ քննարկվող հարցը կարևոր չէ: Սա նշանակում է, որ ինչ-որ կարևոր բան նորմալ չէ, երբ գերկարևոր հարցերի հանդեպ, որոնք, ըստ էության, նույն շեշտերով են հարվածում Հայաստանի հեղինակությանն ու միջազգային վարկին, Հայաստանի հասարակությունը հիմնականում լուռ է ու պասիվ, բայց ակտիվանում է շատ ավելի կարճաժամկետ և լոկալ խնդիրների պարագայում:

Տվյալ պարագայում առանցքային հարցը հենց այդ է, այսինքն` համարժեքությունն ու առաջնահերթությունների սահմանումը, որը դրսևորվում է հերթական անգամ, և որն, ըստ էության, հայաստանյան հասարակության Աքիլլեսյան գարշապարն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում