«Ուկրաինային մենք կարող ենք առաջարկել որոշակի աստիճանի համագործակցություն, Ուկրաինայի անդամությունը ՆԱՏՕ-ին օրակարգում դրված չէ։ Գոյություն ունի Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդը, որին մասնակցելու համար նախագահ Պորոշենկոն կմեկնի Կարդիֆ»,- ասել է Անգելա Մերկելը։ Այս մասին հաղորդում է RIA ovosti-ն
Մերկելի խոսքով՝ ինքը գիտի Մերձբալթյան երկրների անհանգստության մասին, որոնք զգուշանում են Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիայից՝ կապված ուկրաինական հակամարտության հետ։ ՆԱՏՕ-ն, կանցլերի խոսքով, անհրաժեշտության դեպքում նրանց կաջակցի։ Միաժամանակ Մերկելը հույս է հայտնել, որ դրա կարիքը չի լինի։









































