Friday, 17 05 2024
Ռուսները խորհրդային ռեժիմն էին փորձում վերականգնել. Հայաստանը դա կարողացավ կասեցնել
Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»
ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
Աներձագի «կրոնական» վոյաժները. «Հրապարակ»
Պուտինն ու Սի Ցզինպինն ինչ կառաջադրեն Էրդողանին
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում

Հափշտակված ձեթն ու խոզի միսը վերադարձվել են զորամաս

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ պետք է շարունակվեր պետական գույքի յուրացման փորձի համար մեղադրվող 27-ամյա Կարեն Գրիգորյանի և 28-ամյա Մելիք Գևորգյանի գործի դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի անձեռնմխելի պաշարների պահեստարանի պետ Գրիգորյանը և պահպանման բաժնի պետ Գևորգյանը, կատարելով սառնարանային տնտեսության պահեստարանի պետի պարտականությունները, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք, իրենց վստահված պետական գույքից յուրացման եղանակով, Երևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Հովհաննես Մանուկյանի օժանդակությամբ, վերջինիս ավտոմեքենայով 2012 թվականի հուլիսի 14-ին փորձել են հափշտակել զգալի չափերի՝ 142 հազար 870 դրամ արժեքով ձեթ ու խոզի միս, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Ձեթն ու խոզի միսը վերադարձվել են ՊՆ համապատասխան զորամասին:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ այսօր դատարանում պետք է հարցաքննվեր տուժողի՝ ՊՆ-ի ներկայացուցիչը, որպեսզի պարզ լիներ տուժող կողմի դիրքորոշումը ամբաստանյալների կատարածի վերաբերյալ:

Սակայն տուժողի ներկայացուցիչ Նարինե Կարապետյանն այսօր դատարան ներկայանալու փոխարեն մի գրություն էր ուղարկել, համաձայն որի՝ պաշտպանության նախարարությունը քաղհայց չի ներկայացնում, քանի որ ձեթի ու խոզի մսի հափշտակությունն ամբաստանյալներն ավարտին չէին հասցրել, հիշյալ ապրանքները վերադարձվել էին զորամաս, նախարարությունը նյութական վնաս չէր կրել:

Միայն թե երեկ տուժողի ներկայացուցիչը դատարան էր հրավիրվել ամենևին էլ ոչ հայց ներկայացնել-չներկայացնելու հարցը ճշտելու համար: Ակնհայտ է, որ նյութական վնաս չկար, ուրեմն և քաղհայց չկար: Բայց տուժող կողմն իր դիրքորոշումը պիտի հայտներ բողոքի կապակցությամբ, որպեսզի մեղադրանքի պաշտպանության կողմն էլ հստակեցներ իր առաջիկա քայլերը:

Դատարանը որոշեց Նարինե Կարապետյանին մեկ անգամ ևս հրավիրել դատարան ու հաջորդ նիստին, այնուամենայնիվ, պարզել տուժող կողմի դիրքորոշումը:

Այս հանցանքն սկսվել, բայց չէր ավարտվել, մնացել էր որպես հանցափորձ: Հափշտակելիք գույքն էլ՝ ձեթն ու խոզի միսը, զգալի չափերի արժեք ունեին ու վերադարձվել էին զորամասի պահեստարան:

Ամբաստանյալի տեղում նստած երիտասարդ տղամարդիկ կարող են և չդատապարտվել, նրանց հանցափորձի արդյունքում տուժող կողմը որևէ վնաս չի կրել:

Միայն թե ցավալի է, որ ձեթն ու խոզի միսը ԶՈՐԱՄԱՍԻ պահեստարանից փորձել էին հափշտակել նյութական պատասխանատու մարդիկ, ովքեր ի պաշտոնե «անձեռնմխելի պաշարների պահեստարանի պետ, պահպանման բաժնի պետ, սառնարանային տնտեսության պահեստարանի պետի պարտականությունները կատարող» էին կարգված: Անձեռնմխելի՜ պաշարների պահեստարանի պետ, որը «ձեռնամխել էր» իր պահպանությանը հանձնված ու զինվորների համար նախատեսված ձեթին ու խոզի մսին: Եվ պահպանման բաժնի պետ, որը չէր պահպանել:

Գրիգորյանն ու Գևորգյանը մեծ պաշտոնների չէին, փոքրիկ պաշտոններ ունեին, հետն էլ նյութական պատասխանատու էին համարվում: Նրանց հափշտակելիքն էլ շատ մեծ բան չէր, կարծես: Ուղղակի փորձել էին «օգտվել» «իրենց մասշտաբով»: Զինվորական հագուստ էին կրում երկուսն էլ: Բայց զինվորական հագուստ կրողը և պատասխանատվություններ ստանձնած երեկվա զինվորը զինվորից ո՞նց է գողանում…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում