ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի սարքավորումների և համակարգչային ցանցերի արդիականացման նպատակով BAE Systems, General Dynamics, Global Technical Systems, Northrop Grumman և Serco ընկերությունների հետ պայմանագիր է կնքել: Ինչպես հաղորդվում է գերատեսչության մամլո հաղորդագրության մեջ՝ պայմանագիրը ութ տարվա համար է հաշվարկված և 2,5 միլիրադ դոլար է գնահատվում, գրում է lenta.ru-ն:
Համակարգիչների արդիականացումն իրականացվում է CANES (Consolidated Afloat Networks and Enterprise Services) ծրագրի շրջանակներում, որը միասնական ցանցում կկապի այն թվային համակարգերը, որոնք ամրագրված են ամերիկյան ՌԾՈՒ-ի նավերի վրա: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ռազմավարական, աջակցության և ադմինիստրատիվ նպատակներով փոխանակվել օպերատիվ տեղեկատվությամբ և բարձրացնել ՌԾՈՒ-ի համակարգիչների անվտանգությունը արտաքին սպառնալիքներից:
Ծրագրի մասնակիցներին գումարները կփոխանցվեն անհատական պատվերները ձևակերպելու հետ մեկտեղ:







































