Tuesday, 14 07 2026
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ

Քննչական կոմիտեն դիտարկում է նաև Կարեն Պետրոսյանին առևանգելու վարկածը. «Ազատություն»

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ, ադրբեջանական գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված տվյալները հիմք են տալիս առաջ քաշել այն վարկածը, որ Կարեն Պետրոսյանին առևանգել են հայկական տարածքից։

«Նախ, գյուղացիների միջև մինչ այսօր չեն եղել որևէ հարաբերություններ, և միմյանց այցելելու և միասին թեյելու նախադեպեր առ այսօր չեն եղել: Այդ օրը առավոտյան Կարեն Պետրոսյանը, ինչպես իր հարազատներն են պնդել, գնացել էր Բարսեղի յալ կոչվող հանդամաս՝ վառելափայտ բերելու», – «Ազատության» հետ զրույցում փաստարկել էՔննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

Քննչական կոմիտեի կարծիքով, դժվար թե Կարեն Պետրոսյանը կարողանար անվնաս անցնել սահմանից այն կողմ ականապատ միջանկյալ տարածքով ու հայտնվել ադրբեջանական գյուղում․ – «Կարեն Պետրոսյանը վառելափայտի հետևից էր գնացել ավանակով, իսկ ավանակը հայտնաբերվել է մեր տարածքում, որտեղից արդեն հետքերը կորչում են, և այնպիսի տպավորություն է, որ նա առևանգվել է մեր, հայկական տարածքից»:

Հարցին, թե հետագա ինչ գործողություններ է ձեռնարկելու հայկական կողմը, Տռուզյանը պատասխանել է․ – «Քննությունը տարվում էր ամբողջ իրադարձությունների զարգացման հաջորդականությունը պարզելու ուղղությամբ, և հիմա հույն ունենք, որ կկարողանանք ամբողջական պատկերն առաջիկայում վերականգնել՝ Հայաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների»:

Թե ինչ է տեղի ունեցել արդեն ադրբեջանական կողմում, այս պահին դժվար է ասել, քանի դեռ չի վերադարձվել Կարեն Պետրոսյանի դին․ – «Իսկ դին կարծես թե ադրբեջանական կողմը չի շտապում վերադարձնել, ինչը թերևս ունի իր բացատրությունը՝ իրենց իսկ նկատառումներից ելնելով: Սա վկայում է այն մասին, որ նրա նկատմամբ թերևս իրոք կիրառվել են խոշտանգումներ: Հակառակ պարագայում, կարծում ենք, որ ադրբեջանական կողմը շահագրգռված կլիներ օր առաջ հանձնել դիակը, որը թույլ կտար արագ իրականացնել դատաբժշկական փորձաքննություն և պարզել նրա մահվան պատճառը: Իսկ ուշացումները հիմք են տալիս ենթադրելու, որ ուղղակի ուզում են հետքերը կոծկել, քողարկել»:

Դատելով համացանցում հայտնված տեսագրություններից՝ Կարեն Պետրոսյանի նկատմամբ բռնություն է գործադրվել, ասում է քննչական կոմիտեի նախագահի խոսնակը՝ հավելելով, որ այդ տեսագրություններն «արդեն ներբեռնվել են և նշանակվել են փորձաքննություններ»․ – «Որովհետև մասնագիտական զննությամբ նաև ակնհայտ է դառնում, որ այդ տեսագրություններում Կարեն Պետրոսյանի նկատմամբ կիրառվել են ոչ միայն կոշտ մեթոդներ, այլ նաև հագուստն է փոխվել»:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում