Սցենարիստ, պրոդյուսեր, բարերար Սեմ Սայմոնը՝ «Սիմփսոններ» անիմացիոն սերիալի համահեղինակը, որը հիվանդ է՝ քաղցկեղի տերմինալ փուլում է, իր կյանքի վերջին ամիսների մասին վավերագրական ֆիլմ նկարելու համաձայնություն է տվել: Այս մասին Tumblr ծառայությունում իր բլոգում հայտնել է Fusion հեռուստաալիքը, որը ստացել է Սայմոնի ու նրա վերջին օրերի մասին ֆիլմ նկարահանելու իրավունք:
Ֆիլմը կլինի այն մասին, թե ինչպես է Սայմոնը ընդդիմանում հիվանդությանը ու պայքարում կենդանիների իրավունքների համար:
Սայմոնը «Սիմփսոններում» դադարեցրել է աշխատանքը դեռ 1993-ին, սակայն մինչ այժմ ազդագրերում նշվում է նրա անունը՝ որպես գործադիր պրոդյուսեր:










































