Monday, 20 07 2026
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ

Սերժ Սարգսյանի խոսքերը վստահություն չեն ներշնչում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատամարտիկ Արա Խուդավերդյանը, նույն ինքը՝ Կոռնիձորի Արոն («Կոռնիձոր» ջոկատի հրամանատար), նախագահների հանդիպման մանրամասներին մասնակի է ծանոթ, Սերժ Սարգսյանի՝ «Արմնյուզին» տված հարցազրույցն էլ «թեթևակի» է ուսումնասիրել, սակայն դա չխանգարեց նրան, որ պատասխանի թերթի հարցերին ու բավականին սուր տեսակետներ հայտնի ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։

– Իսկ ի՞նչ կասեք թե՛ Ալիևի վարչակազմի այն հայտարարության մասին, որ կարող է հողին հավասարեցնել Երևանը, և թե՛ Սերժ Սարգսյանի արձագանքի, որ մենք բալիստիկ հրթիռներով կարող ենք ոչնչացնել ադրբեջանական «ծաղկուն բնակավայրերը»։

– Դե գիտե՞ք ինչ, Ալիևը եթե ասում է, նա անում է։ Դուք չնկատեցի՞ք, որ էս «հիվանդ մորաքույրը»՝ Ալիև կոչվածը, խոսքն օդի մեջ չթողեց։ Նա այնքան ժամանակ ձգեց, ձգեց, որ երբ հասկացավ՝ գոնե հավասարից մի փոքր առավելություն ունի, ըստ նրա, ադրբեջանական բանակը, ու անցավ լայնամասշտաբ հարձակումների։ Իսկ Սերժ Սարգսյանի համար ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նա կարող է ասել մի բան, բայց անի մի այլ բան։ Անձամբ ինձ մոտ վստահություն չներշնչող խոսքեր են Սերժ Սարգսյանի խոսքերը։

– Այսինքն՝ Ալիևի խոսքերն ավելի՞ շատ են Ձեզ վստահություն ներշնչում։

– Ալիևը, երբ ասում է… կարող է ինքը մի տարի առաջ իր միտքը շրջանառության մեջ դնի, մի տարի, տարիուկես հետո դա իրականացնի։ Ես նկատել եմ, որ նա իր շրջանառության մեջ դրած մտքի հանդեպ տանում է գործնական աշխատանքներ։

– Բայց, մյուս կողմից, Ալիևը սովորաբար իր խոսքը չի պահում, երբ պայմանավորվում են չխախտել հրադադարի ռեժիմը, սակայն կարճ ժամանակ անց նորից խախտում է։

– Ես հենց դա նկատի ունեմ, որ ինքը միջազգային արենայում խաղաղության տանող խոսքերը չի պահում, բայց էն խոսքերը, որ ասել է, թե ինքը պետք է Երևանում թեյ խմի կամ վայելի երևանյան բուրմունքը հաղթանակով, նա դրան տանում է։ Ես դա նկատի ունեմ։ Քաղաքականության մեջ էսպիսի խոսք կա, չէ՞, ասում է՝ «բոլորը սրիկաներ են այնքանով, որ եթե մեծ քաղաքականության մեջ ասում են մի բան, կատարում են մեկ այլ բան, որը բխում է իրենց պետության շահերից»։

– Ըստ Ձեզ՝ Ալիևը կկարողանա՞ իր ամեն ասած անել, որպես ռազմարվեստին ծանոթ ու պատերազմի միջով անցած մարդ ի՞նչ կասեք։

– Դա այլ խնդիր է։ Գիտե՞ք ոնց, Ալիևն «առաջիկա կես ժամվա հաղթանակն ով տանի, նա հաղթանակի տերն է» սկզբունքն է փորձում կիրառել, որը որ մի քիչ բարդ է ադրբեջանական բանակի ու ազերիների համար՝ իրենց միջազգային բարեկամություններով հանդերձ, բայց նա «փորձը փորձանք չէ» տարբերակն անում է՝ ոչնչի առաջ չկանգնելով։

 

Հարցազրույցն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում